Հարգելի ընթերցող,
Եվ այսպես, հունիսի 10-ին, ժամը 20:00-ին Միրզոյան գրադարանում (Մհեր Մկրտչյան 10) տեղի կունենա Մոսկվայի ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ЦАСТ) հրատարակած «Փոթորիկ Կովկասում» Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին ժողովածուի հոդվածներում բարձրացված թեմաների քննարկումը: Վերջին եռամյակում այս թեմաները թռիչքաձև զարգացում են ապրել, այնպես որ կքննարկենք․
- ԱԹՍ-ների ազդեցությունը ՀՕՊ-ի, «դասական» ավիացիայի և ընդհանրապես մարտադաշտի վրա,
- ցամաքային ստորաբաժանումների գործողությունների նոր (կամ լավ մոռացված հին) մարտավարություն,
- ինչպես դիմակայել թվաքանակով, կրակային հզորությամբ և տեխնոլոգիաներով գերազանցող հակառակորդին:
Քննարկման ձևաչափ․ հարցի տևողությունը՝ 20 վայրկյանից ոչ ավելի, պատասխանի տևողությունը՝ 2 րոպեյից ոչ ավելի:
Վարողներ․ Տիգրան Հովհաննիսյան, Լեոնիդ Ներսիսյան
Նպատակ․ խնդիրների հստակ ձևակերպում; հնարավոր լուծումների ցուցակագրում և առավել կենսունակների ընտրություն:
Ունկնդիրների մուտքն ազատ է:
Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնը կրկին հիշեցնում է, որ ժողովածուի էլեկտրոնային տարբերակը հասանելի է բաց տիրույթում («Буря на Кавказе»)