ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

"Վաղեմի ընկեր" ասելով մենք նկատի ունենք.

- 2018թ. ապրիլին ЦАСТ-ը հրատարակել է "Հարավային Կովկաս. փոթորիկի սպասումով" ժողովածուն՝ տարածաշրջանային և վերտարածաշրջանային ուժերի դասավորվածության մանրամասն պատկերով, և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հնարավոր սցենարները: Հայաստանում հանդիսատեսն այն ժամանակ զբաղված էր շատ ավելի հետաքրքիր ու կարևոր բաներով։

- 2021թ. սեպտեմբերին ЦАСТ-ը հրատարակել է "Փոթորիկ Կովկասում" ժողովածուն՝ միակը ՂԵՊ արդյունքներով։ Լուսահոգի Կոնստանտին Մակիենկոն անմիջապես և անսխալ կանխատեսեց հեռանկարում Ռուսաստանի համար հետևանքները՝ այս հակամարտությունում խուսափողական դիրքորոշման արդյունքում։ Հայերեն թարգմանությունը տևեց գրեթե տարի և լույս տեսավ ՊաՀԱԿ-ի նախաբանով, որը Newmag հրատարակչությունը կռտեց՝ այն համարելով ոչ բավարար politically correct։ Ավելին՝ պատերազմի մասին օֆիսային բնակիչների պատկերացումներին համապատասխան փոխվեց նաև շապիկի դիզայնը:

Այնպես որ, դիտեք Ռուսլան Պուխովի հարցազրույցը. ի տարբերություն բազմաթիվ "բարի կամեցողների", նա ասում է ոչ թե այն, ինչ ուզում եք լսել, այլ իրողությունը։

Ռուսաստանը պատժվեց ավելորդ ինքնավստահության ու անհեռատեսության պատճառով. Ռուսլան Պուխով

Թարմացվել է 29/02/24