
Հոկտեմբերի 16-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից բարյացակամորեն տրամադրված դահլիճում, կայացել է ամերիկացի ակնառու պատմաբան Ուիլյամ ՄըքՆիլի "Եվրոպայի դաշտավայրային սահման. 1500-1800 թթ." աշխատության ռուսերեն թարգմանության շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի (ՊաՀԱԿ) և "Բուկինիստ" գրախանութների ցանցի կողմից: Միջոցառումը, որին մասնակցել են բարձրագույն ուսումնական, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վարել է NYUAD-ի դասախոս, սոցիոլոգիայի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը:
P.S. Պարզ ու հետաքրքրաշարժ լեզվով տարածաշրջանի պատմական գործընթացների բարդ ռիթմերն ու բազմաթիվ շարժիչները համակարգող գիրքը հասանելի է "Բուկինիստ" գրախանութներում։ Վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվում է "Մեծն Տիգրան" հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոնի կատարելագործմանը:

Հրապարակվել է 17/10/23