ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

…Իսկ եթե Ադրբեջանը և Թուրքիան կանխարգելիչ հարված հասցնեն այդ «Սեզարներին» (խմբ. - ֆրանսիական ինքնագնաց 155մմ հրանոթ)՝ թշվառ հաշվարկները նույնիսկ չեն հասցնի անկողնուց վեր կենալ։ Եթե դուք Իսրայելի ոճով ունենաք համապարփակ պաշտպանություն և ամեն երրորդը կարողանա կառավարել DJI դրոն (տեսեք, եթե այսօր Գազայում ունենային ոչ թե եղածը, այլ այն, ինչ ունեին ուկրաինացիները և հիմա ունեն ռուսները՝ DJI դրոն նռնակով), ապա ցույց կտային իսրաելցիներին՝ ովքեր արդեն արյունլվա են եղել քաղաքային մարտերի պայմաններում, թե ինչ է իսկական պատերազմը։ Ուրեմն նորից պետք է մտածել ասիմետրիկ, տեսնել ասիմետրիկ, այլ ոչ թե կապիկի պես կրկնօրինակել: Ասեմ ավելին, ՆԱՏՕ-ի չափանիշներով [պաշտպանական] շինարարության մասին՝ ո՞վ է կասկածում, որ լավ է լինել հարուստ և առողջ, քան աղքաթ և հիվանդ, բայց ՆԱՏՕ-ական շինարարությունը կտևի 20-30 տարի։ Տես´եք, [եվրոպական] ինտեգրումից հետո ինչքան դանդաղ է դրան հասել Լեհաստանը, չնայած իր տնտեսական աճին։ Ամենակարևորը մարդկային ներուժն է՝ օրինակ, Զալուժնու, Սիրսկու մտածելակերպը ոչնչով չի տարբերվում ռուսաստանյան գեներալների մտածելակերպից։ Ձեր ստացած այդ արևմտյան սպառազինությանը մեկ է մատուցվելու է, այսպես ասած, խորհրդային «փաթեթավորման» IQ-ով, այնպես որ մոգական փրկիչին հավատալու փոխարեն պետք է սթափ նայել իրողությանը։ Դա շատ դժվար է անել: Շատ դժվար է, երբ երկիրդ ծանր պարտություն է կրել, բայց եկեք սովորենք ամերիկացիներից՝ Վիետնամից հետո նրանք արյունախառը փսլինքները մաքրեցին և շարժվեցին առաջ։ Աֆղանստանից խայտառակ փախուստից հետո, ձևացրին որ ոչ մի բան չի եղել, փոշին թափ տվեցին և վերջ։ Իսկ այս հավիտենական հայկական նվնվոցը՝ ցեղասպանության ուսումնասիրությունը, այդ սփյուռքը, որը փողեր է հատկացնում ոչ թե ապագա Հայաստանի և նրա անվտանգության ուսումնասիրությանը, այլ ցեղասպանության մասին հերթական գիրք է հրատարակում… մտածեք ինքներդ:

https://dzen.ru/video/watch/65d9b55cf3ce0117c82ee88c?share_to=link

Ռուսլան Պուխով,
Ռազմավարությունների և տեխնոլոգիաների
վերլուծության կենտրոն (ЦАСТ, Մոսկվա)

Թարմացվել է 25/02/24