ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ/ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ստեղծված պայմաններում (և առավել ևս՝ հեռանկարում) սա առաջնային կարևորության խնդիր է։ Հենց դրանից մենք սկսեցինք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ հոդվածների շարքը, լավատեսորեն ենթադրելով, որ «մատուցված տեսակետները կհանդիսանան ուղեցույց հետագայում ավելի լայն, մանրակրկիտ և մասնագիտական առումով խորքային քննարկումներ կազմակերպելու և ապագայում, ինչու չէ, իրական քայլեր ձեռնարկելու համար»:

Ուրախ ենք, որ նույն ալիքի վրա ենք փորձագետների և համախոհների հետ։ Փետրվարի 7-ին կայացավ Հրաչյա Արզումանյան «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» ծավալուն հետազոտության շնորհանդեսը, իսկ փետրվարի 24-ին Լեոնիդ Ներսիսյանը ներկայացրեց Մեծ Բրիտանիայի ԶՈՒ պաշտոնաթող փոխգնդապետ Գլեն Գրանտի հետ համատեղ գրված «Հայաստանի տարածքային պաշտպանության համակարգի վերանայում» հոդվածը:

Աշխատում ենք:
Թարմացվել է 25/02/23