ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

Խոսք ընթերցողին

Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝ ովքեր գիտակցորեն և գործնականորեն իրականացնում են իրենց անհատական ​​և հավաքական պարտքը Հայրենիքի և պետության հանդեպ։ Առաջին Ղարաբաղյան պատերազմում հաղթեցին մեծ տերության գիտելիքներով օժտած և նախնիներից ժառանգած սկզբունքներով զինված քաղաքացիները։ Առանց արդիական կրթական համակարգի և բարոյական ամուր հիմքերի՝ Արցախյան երկրորդ պատերազմում անհնարին էր հաղթել անգամ փոքրամասնության մեջ հայտնված քաղաքացիների անձնազոհությամբ։ Ստեղծված իրողությունում անհրաժեշտ ենք համարում օգնել նոր սերնդին ձեռք բերել գիտելիքներ, որոնք կօգնեն գոյատևել անհատական և հաղթել հավաքական մակարդակում:

Փորձենք ցույց տալ մեծ և բարդ համակարգերում փոքր բաղադրիչների տեղն ու նշանակությունը, իսկ գլոբալ և իմաստալիցը շարադրել հասկանալի բառերով:

Չքնաղ նոր աշխարհում, նոր (ոչ)բնական ընտրության զոհ չդառնալու համար հիշենք Դարվինի նախազգուշացումը, և հիմնենք մեր վստահությունը գիտելիքի, այլ ոչ տգիտության վրա:

Բաց ենք երկխոսությանը։ Վստահ ենք գործնական քայլերի արդյունավետությանը։

Թարմացվել է 09/05/22