ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

Նոյեմբերի 29-ին ՊաՀԱԿ-ի ղեկավար Տ. Հովհաննիսյանը մասնակցել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ЦАСТ, Մոսկվա) կազմակերպած հերթական ամենամյա գիտաժողովին: Դրա անվանումն է «Огарковские чтения»՝ նվիրված ռազմավարական արվեստի մեծ նորարար, ԽՍՀՄ մարշալ Ն. Օգարկովին (հայացքները մեջբերվում են՝ https://www.pahak.org/publications/WAVES-OF-NETWORK-CENTRIC-WARS):

Ներկայացվել և քննարկվել են ստորև նշված խնդիրներ.

Կոնստանտին Մակիենկոյի հիշատակին նվիրված ներածական խոսք - Ռուսլան Պուխով, (ЦАСТ –ի) տնօրեն

"Վասիլի Վերեշչագինի ծառայությունը Ռուսական կայսրության ռազմական գերատեսչությունում"՝ Մարիա Յացկովա, պատմաբան

"Գերմանական սպառազինության արտահանման քաղաքական և տնտեսական ասպեկտներ" Սերգեյ Դենիսենցև (ЦАСТ), Ուվե Կլուսման, (Klußmann Kommunikation und Consulting խորհրդատվական ընկերության տնօրեն)

"Կարմիր Բանակը և պատերազմը Եվրոպական թատրոնում 1920-1930-ական թվականներին" Ալեքսեյ Կրիվոպալով (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող)

Ինչպես են ձեռներեց արբանյակային խմբավորումների պատկերները փոխում ժամանակակից պատերազմը " Անտոն Լավրով (ռազմական փորձագետ), Վլադիմիր Իվանով (գեներալ-գնդապետ, ՌԴ ԶՈՒ ռազմական տիեզերական ուժերի հրամանատար (1992-1996)

"Ռուսական և ուկրաինական հրետանու կազմը և կիրառումը հատուկ ռազմական գործողության ընթացքում" Յուրի Լյամին, (ЦАСТ–ի ավագ գիտաշխատող), Վասիլի Բուրենոկ (գեներալ-մայոր, Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի նախագահ)

"Մարտավարության զարգացումը XIX դարի սկզբից մինչև մեր օրերը" (Վարող՝ Յուրի Բալուևսկի, մասնակիցներ՝ Ռ. Պուխով, Ա. Կրիվոպալով, Վիկտոր Մուրախովսկի ("Арсенал Отечества" ամսագրի գլխավոր խմբագիր), Տիգրան Հովհաննիսյան (Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի տնօրեն (Երևան)

"Ուկրաինական սինդրոմը և հետտրավմատիկ սինդրոմի խախտումի բուժման համաշխարհային փորձը" Օլգա Կուլիկ, Ալեքսանդր Ժուրկով

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ (2004—2008) բանակի գեներալ Յու. Բալուևսկու վարած մարտավարությանը և դրա խնդիրներին նվիրված մասնագիտական քննարկման ընթացքում Տ. Հովհաննիսյանը ներկայացրել է մարտավարական ստորաբաժանումների ուսուցման, ներդաշնակեցման և հագեցման վերաբերյալ դիտարկումներ:

Տեսաշարը՝ https://bmpd.livejournal.com/4620251.html

Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն շարունակավ:
Թարմացվել է 03/12/22