ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ


ԳՐՈՀԱՅԻՆ ՎԱՇՏԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
(Տարբերակ)

Ժամանակակից զինված հակամարտությունները անողոք տրամաբանությամբ ստիպում են հակամարտող կողմերի հրամանատարությանը, իրենց առջև ծառացած խնդիրների լուծման համար, դիմել մասնագիտացված գործիքակազմի ստեղծմանն ու կիրառմանը: Հենց այդպիսի արդյունավետ գործիքակազմ է գրոհային մարտավարական խումբը, որը վաղ ժամանակներից ապացուցել է իր արդյունավետությունը:

Գրոհային վաշտը, համահավաք, բարձր անկախությամբ համազորային մարտավարական ստորաբաժանում է, որն ժամանակավորապես ստեղծվում է ստորաբաժանումների հաստիքացուցակից դուրս՝ հատկապես բարդ մարտական առաջադրանքներ կատարելու ժամանակ անհապաղ (օպերատիվ) կիրառման համար:

Վաշտի կազմն ունի ճկուն կառուցվածք՝ կախված ստացված մարտական առաջադրանքից, իրավիճակի պայմաններից, տեղանքի բնույթից և այլ գործոններից, այն համալրվում է «հատուկ կոնտինգենտի» թվից:



Ամբողջական նյութը՝ ASSAULT TEAMS_arm.pdf




Հրապարակվել է 10/11/24
Թարմացվել է 09/11/24