
ՍՏԵՂԾԻՐ ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿ: «ՄԱՀՎԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
(Չորրորդ ռազմավարություն)
Դուք ձեր ամենավատ թշնամին եք: Դուք վատնում եք թանկարժեք ժամանակը՝ երազելով ապագայի մասին՝ ներկայի վրա կենտրոնանալու փոխարեն: Այսօր ձեզ ոչինչ անհապաղ չի թվում, և այդպիսով դուք տրվում եք գործի միայն կեսին, բոցավառվելու փոխարեն մարմրում եք։ Միակ բանը, որը կօգնի ձեզ փոխվել, իրական գործն է և արտաքին ճնշումը: Դատարկ տեղը ժամանակ կամ ռեսուրսներ վատնելու փոխարեն ինքներդ ստեղծեք իրավիճակներ, որտեղ խաղասեղանին դրված կլինի չափազանց շատ բան: Եթե չեք կարող ձեզ թույլ տալ կորցնել, դուք չեք կորցնի: Խզեք կապերը անցյալի հետ, մտեք անհայտ աշխարհ, որտեղ դուք պետք է ապավինեք միայն ձեր խելքին և էներգիային, որպեսզի հասնեք ավարտին: Ինքներդ ձեզ ուղարկեք «մահվան գոտի», որտեղ մեջքով պատին հպած, ստիպված կլինեք առյուծի պես կռվել կենդանի մնալու համար:
Ամբողջական նյութը՝ DRIVE INTO DESPERATE_arm.pdf
Հրապարակվել է 13/04/25