ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ


ԷՐԻԿ ՓՐԻՆՍԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԹԱՔԵՐ ԿԱՐԼՍՈՆԻ ՀԵՏ

https://x.com/TuckerCarlson/status/1792963714779426941


00:45 - Հրազենով զինված տղաները չեն կարող մրցակցել դրոններով զինվածներից։

01:35 - Տեղի է ունենում լայնածավալ անցում դեպի նոր մակարդակ, քանի որ, չնայած ԱՄՆ զինվորականների բոլոր տեխնիկական կախարդանքներին, հակառակորդի լավագույն զենքն էր ինքնաշեն պայթուցիկ սարքերը (ԻՊՍ), որոնք տեղադրվում էր ճանապարհի կողքին և պայթեցվում են հեռակա եղանակով։ Այժմ հակառակորդն ունի ԻՊՍ–ներ, որոնք ունակ են թռչել 200 կմ/ժ արագությամբ՝ գետնից ցածր, նույնիսկ ակտիվ ռադիոէլեկտրոնային ճնշման պայմաններում։ …Քանի որ ռուսներն ուժեղ են ՌԷՊ ոլորտում, ուկրաինացիները նորարարություն մշակեցին՝ վերցրեցին արագ թռչող ԱԹՍ և 3D ակնոց, գարեջրի տուփի չափի պայթուցիկի լիցք, և 3D տպիչով տպելով պատյան՝ փոքր պղնձե սկավառակով առջևում, այն ուղղեցին տանկի հետևի մասը: 1.500 դոլարով ոչնչացվում է 2.000.000 արժողությամբ տանկ։ Դա նման է դիպուկահար հրացանով տղայի՝ մեծ աղեղով տղայի դեմ: Սա շրջադարձային քայլ է ռազմական գործողություններում՝ ահա թե որտեղ ենք մենք այժմ։ Եվ որքան երկար է ընթանում պատերազմը Ուկրաինայում, այնքան ավելի լավ են գործում ռուսները: Ուկրաինացիները նույնպես, բայց, ինչպես ասում են, ճակատամարտը կաթսա է, որի մեջ եփում է գիտելիքը: Վատ գաղափարներն արագ վերանում և մերժվում են: Այս նոր գիտելիքների տարածումը ցնցում է ...
Չեմ կարծում, որ ամերիկացի զինվորականները շատ բան են սովորում։ Խնդիրն այն է, որ ամերիկյան սպառազինության մեծ պահանջարկ չկա, քանի որ այն բավարար արդյունավետ չէ եղել ակտիվ ռադիոէլեկտրոնային ճնշման այս պայմաններում... Ահա "Javelin" ՀՏԿՀ-ը, որը Raytheon-ը հարկատուներին վաճառում է 200 հզր. դոլար մեկ հրթիռի և 300 հզր.՝ արձակման-կառավարման սարքի համար: Ուկրաինացիները կարող են այն օգտագործել միայն դարանակալման դիրքից առաջին կրակոցի համար, քանի որ այս հրթիռն ունի ենթակարմիր ուղղորդման գլխիկ։ Եթե դրանով խոցել առաջին տանկը, այն այրվում է: Երբ փորձում են գործարկել երկրորդ և երրորդ հրթիռները, դրանք պարզապես հարվածում են մարտի դաշտի ամենաթեժ կետին՝ նույնիսկ չկարողանալով ճանաչել [թիրախները]: Այնպես որ, երբ ուկրաինացիները ամերիկյան 200 հզր. հրթիռից անցնում են սեփական 29 հազարանոցին, այն նույնքան լավ է աշխատում... Այնպես որ կա գերթանկարժեք ամերիկյան զենք, որն այդքան էլ արդյունավետ չէ այս մարտադաշտում։

04:32 - Որպես քաղաքացի և հարկատու, մենք պետք է մտահոգվենք, որ մեր ծախսած ամբողջ գումարը պատշաճ կերպով չի կիրառվել։ Տեսեք, որոշ զենքեր լավ են աշխատում – բայց ի՞նչ գնով: [Եմենի] հուսիները օգտագործում են 20-ից 50 հզր. դոլար արժողությամբ ԱԹՍ-ներ՝ Կարմիր ծովում, Ադենի ծոցում առևտրային նավերին, ամերիկյան նավերին հարվածելու համար, և ԱՄՆ-ն ստիպված է դրանք խոցել ոչ թե մեկ, այլ երկու հրթիռով, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 միլիոն: Այսինքն՝ մեկ 50 հազարանոց դրոն խոցելն արժե 4 միլիոն դոլար։ Անհաջող թվաբանություն է, ինչպես և Վաշինգտոնում՝ ...որովհետև փողը շարունակում է գետի պես հոսել առանց հաշվետվության, երբ գործողությունները չեն գնահատվում և դասեր չեն քաղվում: Տեսեք, թե ու՞մ են ազատել պաշտոնից, ու՞մ են պատժել Աֆղանստանում լիակատար ձախողման համար, երբ 20 տարվա ընթացքում մենք Թալիբանին փոխարինեցինք Թալիբանով: Ոչ ոքու չեն հեռացրել: Միակ պաշտոնանկությունը Սթյու Շելերն էր (Ծովային հետևակի կորպուսի փոխգնդապետ, ով քննադատում էր Աֆղանստանից զորքերի դուրսբերումը), ով իրականում լավ մարդ է։ Երիտասարդ ծովագնացը, ով վեր կացավ և ասաց. «բավական է»։ Քանի որ նա ասաց. եթե իր նորեկ ծովային հետևակայինը հրացանը կորցնի հրաձգարանում, ապա նա կպատժվի: Մենք կորցրեցինք, մենք թողեցինք 80 միլիարդ դոլարի ռազմական հանդերձանք և երկիրը դարձրեցինք ահաբեկչական կազմակերպություն: Եվ բոլորի պաշտոնը բարձրացվեց, և բոլորն իրենց սովորական գործին են մնացել: Դա է խնդիրը: Նման անկարողությունը բարով չի ավարտվի։

06:50 - Երեկ առավոտյան ես խոսել եմ որոշ կոնգրեսականների հետ, և նրանք հուսահատության եզրին են, քանի որ փորձում են սահմանափակել ֆինանսավորումը և սահմանել որոշակի հաշվետվողականություն: Եվ նրանք ասացին, որ այն գումարները, որոնցով պաշտպանական կապալառուները հեղեղում են Կոնգրեսը՝ բառացիորեն բրիգադներ, հազարավոր լոբբիստներ տասնյակ միլիոնավոր դոլարներ են սրսկում քաղաքական գործիչների ոլորտը: Այսպիսով, փողի վագոնները շարունակում են ընթանալ, և դա զզվելի է: Իմ վերջին հոդվածում գրել եմ, որ Կաննի ճակատամարտում մի վախտ մարդ կորցրած Հռոմում, երբ մի քանի շաբաթ անց գումարվեց Սենատը, ներկայացուցիչների պակասորդը կազմեց 40%: Ինչու՞։ Քանի որ Հռոմի վերնախավերն իսկապես ծառայում էին բանակում և կիսում էին ձախողումների հետևանքները: Մեր էլիտաները չեն ծառայում զինուժում։ Նրանք չափազանց քիչ կամ բացարձակապես չեն վտանգում իրենց սեփական մաշկը մի խաղում, որը նրանց համար պարզապես փողի և խարդախության խնդիր է:

11:05 - Կարծում եմ, որ սա զուտ պայմանագրային զորակոչի հետևանք է, ինչը լավ գաղափար է, որին ես դեռ աջակցում եմ։ Բայց դա նշանակում է, որ օվկիանոսներից այն կողմ ծանր բեռ կրող զինծառայողները կազմում են բնակչության մինչև 1%-ը: 3-4%-ը ճանաչում է այդ մարդկանց, իսկ մնացած 95%-ը ոչ մի կապ չունի նրանց կիրառած ջանքերին։ Այնպես որ, վերջիններս հեշտությամբ քյոլում են Վաշինգտոնի ցուցամոլ հետույքները։

11:55 - Օրինակ` կասեմ, որ մայրցամաքային Չինաստանի հնարավոր ներխուժման կամ մարտահրավերների պայմաններում Թայվանի ամենալավ քայլն էր Home Guard–ի՝ տարածքային ինքնապաշտպանության ստեղծումը, ապավինելով լավ զինված և լավ մոտիվացված մարդկանց: Ինչպես ցույց տվեց Աֆղանստանը, ինչպես թալիբները ցույց տվեցին ամերիկյան զորքերին: Լավ մոտիվացված մարդիկ՝ նույնիսկ 70 տարվա վաղեմության զենքերով, կարող են գերուժ լինել առանց այդ բոլոր տեխնոլոգիական հնարքների: Մեծ նավատորմը որոշվում է ոչ թե նավերի պողպատով, այլ մարդկանց և անձնակազմի պողպատով:

12:45 - Հրետանին դեռևս ճակատամարտի թագավորն է, ինչը ուկրաինացիները ճանաչում են դաժան դասերի միջոցով։ 18 ամիս առաջ հարված ստանալուց հետո ռուսներին մեկուկես ժամ կպահանջվեր ճշգրիտ պատասխան հարվածի համար՝ հակառակորդի դիրքը որոշելուց, կրակի կառավարման կետերի հետ պատասխան կրակոցը համաձայնեցնելուց հետո։ Այժմ նրանց պետք է 2-3 րոպե, այնպես որ նրանք սովորեցին, համակարգվեցին և զգալիորեն կատարելագորվեցին: Սխալ կլիներ կարծել, որ մեր Կունգ Ֆուն այսօր էլ ավելի լավն է:

13:22 - [Դրոնների դերը] զգալիորեն աճել է։ Ասում են, որ տանկի օրերն անցել են, որ այն վերացել է [հնադարյան] մարտակառքերի պես, որոնք որոշակիորեն համարժեք էին 2.000–ականների հարվածային ուղղաթիռներին։ Տանկերը դեռ դեր կխաղան, բայց պետք է պարզել, թե ինչպես կարելի է խոցել մոտեցող ԱԹՍ-ների ամբոխները՝ կինետիկ կամ այլ եղանակով: Ռազմական գործը միշտ ունենում է մակընթացություններ և տեղատվություններ, սակայն [կարևոր է] բարձր տեխնոլոգիական արագընթաց մեքենաներ ծրագրավորելու ունակությունը, որոնք շատ դժվար է խոցել: Երկրորդ աշխարհամարտից հետո ռազմավարական ուղղությունը միջուկային զենքն էր, որը սկզբում մենք ձեռք բերեցինք, հետո ռուսները, և այն վերածվեց հզորության խնդրի։ Երկրորդ անցումը գերճշգրիտ զենքն էր, որն այժմ բոլորն ունեն: Այսպիսով, ես պնդում եմ, որ երրորդ անցումը, որին ԱՄՆ–ը պետք է ձգտի, գերիշխանությունն է արհեստական բանականությամբ (ԱԲ) օժտված ԱԹՍ-ների նորարարության և կիրառման ոլորտում (ինչից մենք հեռու ենք): Այս ուղղությամբ նորարարությունների հիմնական մասը տեղի է ունենում հենց հիմա Ուկրաինայում և Ռուսաստանում, և մենք շատ հետ ենք մնում, քանի որ դարձյալ՝ Վաշինգտոնում պաշտպանական գնումներով զբաղվող անձիք և Կոնգրեսում գնումներ հաստատող մարդիկ շարունակում են նույն ձևով գումար ծախսել՝ նույն ձախողված արդյունքներով, նույն պաշտպանական կապալառուների հիմար կարտելի վրա։ Արյունահոսող [ռազմի դաշտի] առաջնագծում իրական նորարարությունն իրականացվում է Ուկրաինայի ավտոտնակներում՝ այն տղաների կողմից, ովքեր պայքարում են իրենց կյանքի համար և նորարարում են, իսկ մենք դա անտեսում ենք ի վնաս մեզ։

15:55 - Դրոնի մեջ վերբեռնեք կոնկրետ մարդու լուսանկար, որն անցել է ցանցային հետախուզության և դեմքի ճանաչման ծրագրերի միջով, և կարող եք խոցել թիրախ մարդու գլուխը՝ արագ և հեշտությամբ: Այսպիսով, նույնականացման կառավարումը, անձնական տվյալների պաշտպանությունը կդառնան էլ ավելի հրատապ: Խորհեք, թե քանի տեսախցիկ կա, որքան տվյալներ են անընդհատ հավաքվում ամենուր՝ դռան տեսազանգից մինչև օդանավակայաններում անձանց նույնականացման համակարգեր: Անձնական կյանքն իսկապես վտանգված է ... Ահա թե ինչ կզայրացներ մեր Հիմնադիր հայրերին:

18:04 - Կարծում եմ՝ զինվորականները հաստատ ամենից շատ վստահված կառույցներից էին։ Բայց նույնիսկ 80-ականներին ես տեսա ՌԾՈՒ ակադեմիայում (որտեղ ընդունվել էմ 1987-ին և մեկ ու կես տարի անց հեռացել քաղաքական կոռեկտության և այլ անհեթեթությունների պատճառով), նույնիսկ այն ժամանակ ակադեմիայի հրամանատարության կողմից սերմանված երկակի չափանիշներն ու պնդումները՝ թե դրանք չկան, ինձ ծիծաղելի թվացին։ ...Ես սիրում եմ ռազմածովային ուժերը, բայց ինձ դուր չի գալիս այն դպրոցը, որը ղեկավարում է պետությունը:

35:39 - Պաշտպանական կապալառուները ցանկանում են շարունակել թանկարժեք զենքի վաճառքը։ Եվ նրանք կշարունակեն վճարել քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք շարունակեն թանկարժեք զենք գնել։ ...Ինչպե՞ս է Սպիտակ տունը լուծում Եմենի նման խնդիրները, որտեղ հուսիները դարձել են «հեռահար ծովահեններ»՝ փակելով ամբողջ Կարմիր ծովը, որով անցնում է համաշխարհային կոնտեյներային բեռնափոխադրումների 50%-ը։ ...Ես վստահ եմ, որ ՌԾՈՒ-ն և ՊՆ քաղաքականության մշակողները նախագահի վարչակազմին ներկայացնում են միայն 50 կամ 100 միլիարդ դոլար արժողությամբ լուծումներ՝ հութիներին տփելու և նրանց պարկեշտ պահելու համար: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ առկա է մասնավոր հատվածի շուկայական լուծումների մշտական մերժում։ Սաուդիները և իսրայելացիները նույն խնդիրն ունեին 60-ականներին, երբ պատերազմ էր ընթանում Եմենում, և նրանք վարձեցին SAS-ի հիմնադիր Դեյվիդ Սթերլինգին, ով ուներ 30 տղա, և նրանք քացիներ տվեցին [ում պետք է], և դա աշխատեց: Պարզ, էժան, գործնական: Ահա թե ինչու եմ զայրացած՝ ես ներկայացրել էի մի քանի նման որոշում, նախևառաջ, ինչպես թույլ չտալ պատերազմ Ուկրաինայում: Իմ հետախուզական աղբյուրներն ինձ հստակ պատկեր տվեցին՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերին, ներխուժումից 3 ամիս առաջ, որ ռուսները ներխուժելու են: Դա խաղ չէր, և ես զեկույց գրեցի՝ առաջարկելով Land-Lease-ի (սպառազինության անվար փոխանցում) և "Թռչող վագրերի" համադրություն [American Volunteer Group (AVG)-Երկրորդ աշխարհամարտի տարիներին Չինաստանի ռազմաօդային ուժերում ԱՄՆ կառավարության կողմից ուղարկած կամավոր օդաչուների խումբ]՝ պատերազմը կանխելու համար: 1940-ին, երբ Բրիտանիան նման իրավիճակում էր, ԱՄՆ-ը տրամադրեցին 50 ականակիր, զենիթային հրանոթներ, ինքնաթիռներ... հնարավոր դարձնելով [ռուսների համար] կանգնեցնել նացիստներին և Մոսկվայից հասնել Բեռլին։ Բայդենը կարող էր անել մի շատ պարզ բան՝ կարող էր հայտարարել, որ Ուկրաինայում պատերազմ պետք չէ, որ Ուկրաինան երբեք չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ–ին, բայց որ այն կունենա ռազմաօդային ուժեր, քանի որ ԱՄՆ–ը պատրաստվում էր դուրս գրել 200 ինքնաթիռ և 2022-ին նրանց պահեստավորել անապատում: 50 միավոր Ֆ-15, 50՝ Ֆ-16 հարկ վճարողի համար գրեթե 0 դոլար արժողությամբ: Ուկրաինային սպառազինությունների փոխանցման ծախսերը կկազմեին մեկ միլիարդից պակաս՝ կանխելով պատերազմը և դադարեցնելով ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ քննարկումները: Բայց նրանք [ամերիկացի քաղաքական գործիչները] հաստատ բութ են: [Պետքարտուղար] Թոնի Բլինքենը ռոք համերգ է անցկացնում Կիևում, երբ զանգվածային ռազմական գործողությունների ընթացքում ուկրաինական բանակը պարտություններ է կրում: Նա այցի է եկել, սակայն բեմում է՝ կիթառով։ Դա նման է Ներոնի - զվարճանում է, մինչ Հռոմը այրվում է:
[Մենք Ուկրաինա ենք ուղարկում ևս 60 միլիարդ դոլար։] Այդ գումարի մեծ մասը ուղղվելու է ԱՄՆ հինգ հիմնական պաշտպանական կապալառուներին, և դա 4-5 անգամ ավելին է ուկրաինացիներին ուղարկվելիքից: Այսինքն՝ համեմատած նրան, ինչ մատակարարվել էր տասը տարի առաջ, այժմ այն արժե 4-5 անգամ ավելի թանկ։ Կրկնեմ՝ սա հսկայական խաբեություն է, որը վճարում է Պենտագոնը, որը չգիտի, թե ինչպես արդյունավետ իրականացնել գնումները: Դա չի փոխի մարտերի արդյունքը։ Դաշտերը չորանում են, արդեն մայիսն է՝ տանկային սեզոնը սարերի հետևում չէ։ Եղանակը դեռ կարևոր է ռազմական ոլորտում։ Անձրևը և ձյունով ծածկված ցեխոտ դաշտերը տանկերի համար առանձնապես բարենպաստ չեն: Կարծես, ռուսները դա անվանում են «распутица»։ Հիմա արդեն ամեն ինչ չորացել է, գալիս է հունիսը, և խաղը կվերսկսվի: Կարծում եմ, որ ռուսական արջը սոված է և գալիս է դժվար ժամանակ: Պատերազմը պետք է դադարեցնել։ Այն երբեք չպետք է սկսվեր: Նրանք պետք է գործարք կնքեին և առաջին կես տարում սառեցնեին առաջնագիծը։ Բայց Բայդենի վարչակազմը համարում էր, որ այս ամբողջ ամերիկյան զենքը կփրկի իրավիճակը: Դա տեղի չի ունեցել, և դա սարսափելի է: Գիտեք, ռուս հրամանատարները ապուշ չեն, նրանք գիտեն իրենց պատմությունը։ Կուրսկի ճակատամարտը, որը ընթացել է ներկայիս մարտադաշտից մի փոքր դեպի հյուսիս, դարձել է պատմության մեջ ամենամեծ տանկային ճակատամարտը։ Սա գերմանական բանակի վերջին հարձակողական ջանքն էր Սովետների դեմ։ Նրանք փորձեցին ճնշում գործադրել հյուսիսից և հարավից այս ելուստին, այս կամարին: Ռուսները գիտեին, որ [գերմանացիք] գալիս են, ուստի կառուցեցին բազմաթիվ պաշտպանական գծեր: Նույնը նրանք արել են նաև հիմա՝ անցյալ ամառ, աղալով այս ամբողջ տեխնիկան։ Իսկ հիմա ուկրաինացիներն ամեն ինչի պակաս ունեն և կոռուպցիայի հետ կապված մեծ խնդիրներ։ Ենթադրաբար կառուցված պաշտպանական ամրաշինությունները կամ աննշան են եղել, կամ գոյություն չունեն։ Սա պայմաններ է ստեղծում մանևրելու համար, և հատկապես դաշտերը չորանում են և հնարավոր է մանևրվել։ Դա կլինի վատ ամառ, շատ վատ:
...Ես կասեի, որ հիմա նրանք [ռուսները] ցանկանում են Արևմուտքի բացարձակ նվաստացում։ Ուզում են այնպես անել, որ Ուկրաինայի հետ այլևս երբեք խնդիր չունենան։ Չգիտեմ՝ այն կմնա անկախ երկիր, թե ոչ։ Եթե նրանք վերցնեն Օդեսան, եթե Ուկրաինային զրկեն հացահատիկն արտահանելու հնարավորությունից, դա կխաթարի նրա երկարաժամկետ տնտեսական կենսունակությունը։ Գուցե ... չէ որ Արևմտյան Ուկրաինան նախկինում Լեհաստանի մի մասն էր, Արևելյան Ուկրաինան Ռուսաստանի մի մասն էր։ Սահմանները տեղաշարժվում են՝ կախված ռազմական հաղթանակներից, որոնք նպաստում են դիվանագիտական առաջխաղացմանը։ Այնպես որ, հիմա ռուսները հաղթում են, նրանք շատ լավ ամառ կունենան... Ես չգիտեմ, թե ով է Սպիտակ տանը խորհուրդներ տալիս այս ոլորտում, կամ ում են նրանք լսում այնտեղ, բայց հավանաբար նրանք պետք է փոխեն խորհրդականների ցանկը... Այն ամենը, ինչ մենք հիմա անում ենք, նպաստում է ուկրաինացի տղամարդկանց մահվանը և ապագա սերունդների ոչնչացմանը։ [Զոհվել են] հարյուր հազարավոր մարդիկ։ ...Եթե նկարահանենք ժամանակակից ռազմաճակատը, մարտի դաշտը մի փոքր հատիկավոր սև և սպիտակ ժապավենով, ապա այն հնարավոր չի լինի տարբերակել Առաջին աշխարհամարտում Սոմի ճակատամարտից: Հրետանին աղում և ջնջում է՝ մարդկության անիմաստ կորուստ:

45:40 - Ցնցող է, թե որքան միակուսակցական է դարձել ԱՄՆ կառավարությունը... Այնտեղ նրանց չի հետաքրքրում, թե որքան ամերիկացի զինվոր կզոհվի, քանի որ նրանք զորքերը պատերազմ են ուղարկում մի ամբողջ փունջ հիմար մարտ վարելու կանոններով և քաղաքականություններով՝ դա պատերազմելու անլուրջ միջոց է: Ենթադրվում էր, որ վիրաբուժական, կախարդական ամերիկյան ճշգրտության շնորհիվ մենք կարող էինք կտրել օձի գլուխը, իսկ մարմինը ինքն իրեն կսատկի: Բայց յուրաքանչյուր պատերազմ ակնհայտորեն ապացուցում է [այլ բան]. նայեք Երկրորդ աշխարհամարտին, որում սպանվել է Գերմանիայի արական բնակչության 30%–ը: Առաջին աշխարհամարտը, Ամերիկյան քաղաքացիական պատերազմը, XVIII-XIX-րդ դարերի եվրոպական պատերազմները, և այդպես մինչև Պունիկյան և Պելոպոնեսյան պատերազմները՝ շարքից հանվել են անձնակազմը, թիկունքային ապահովումը և ֆինանսները։ Այնպես որ օձի գլխատումը հիմար խնդիր է։

47:05 - Ես ակադեմիայում [ռազմական պատմություն] չեմ կարդացել և չեմ սովորել: Դա իմ դարավոր հետաքրքրասիրությունն է՝ մանկուց տարված էի ռազմական պատմությամբ։ Մենք ընտանիքով գնացել էինք Նորմանդիա, ես 11 տարեկան էի, և գիտեք՝ էքսկուրսավարն ես էի: Sword Gold, Juno Beach, Pegasus Bridge՝ այս ամենը ես գիտեի, ես համառ, նյարդային, խփնված երեխա էի: Կարծում եմ, որ [ավագ և գեներալ հրամկազմի] մեծամասնությունը որոշակի գիտելիքներ ունի [պատերազմների պատմության մասին], բայց երբեք այդ գիտելիքները նպատակ չի դրել։ Ասեմ, որ գլխավոր հրամանատարական կազմի մասին իմ կարդացած լավագույն գիրքն է «Ռազմական անկոմպետենտության հոգեբանություն» վերնագրով բրիտանական ռազմական ուսումնասիրությունն է: Դիտարկվում են Բրիտանիայի պատմության հինգ խոշորագույն ռազմական աղետները՝ Սինգապուրի հանձնումը, Խարտումը, Բաղդադն Առաջին աշխարհամարտում, բառացիորեն բոլոր մանրամասները: [Կոնկրետ հրամանատարի] մանկությունը, որտեղ նա գնաց դպրոց, հոր հետ հարաբերությունները և մնացած ամեն ինչ, բառացիորեն բոլոր թեմաները: Իսկ ովքեր էին նրանք՝ շատ պեդանտ, խփնված, ինքնագոհ և ինքնավերլուծության անկարող: Այս օրինաչափությունից բացառությունները հազվադեպ են:

1:54:33 - Այնպես որ, պատերազմի վարման ոլորտում իսկապես նոր բան չկա: Միգուցե տեխնոլոգիան մի փոքր փոխել է գործ վարելը, բայց ոչ այն, թե ինչպես են պետությունները փոխգործում։ Կարծում եմ, որ մենք կտեսնենք վերադարձ դեպի մասնավոր բանակներ, մասնավոր հատվածի մեծ դերը, քանի որ վերջին 30 տարիների ընթացքում մեծ, ուռճացված պետությունն ապացուցել է, որ առանձնապես լավ չի զբաղվում խնդիրներով: Կոնֆլիկտների կառավարումը քաղաքացիականների կողմից չի գործում: Անհրաժեշտ է մաքրել բաժինները և խստացնել ընթացակարգերը:

1:55:34 - Քաղաքակրթություններին բնորոշ են մակընթացություններ և տեղատվություններ։ Ես փնտրում եմ նորմալության անկյուններ, որտեղ, որքան էլ խելագար լինի իրադարձությունների ընթացքը, մարդիկ չեն դադարեցնում որոնել առաջ շարժվելու ուղիները: Միանշանակ, Եվրոպայում դեռ կան նորմալության նման կղզիներ, որտեղ մարդիկ այդպես են գործում, կան Մերձավոր Արևելքի որոշ շրջաններում, նույնիսկ Հարավային Աֆրիկայի որոշ շրջաններում և Լատինական Ամերիկայում… Ես առ այսօր տպավորված եմ «Հանդգնել և նվաճել. հատուկ գործողություններ և ազգերի ճակատագրեր Աքիլլեսից մինչև Ալ-Քաիդա» գիրքից, որն ինձ տարիներ առաջ նվիրել էր ընկերս։ Այն ներկայացնում է հատուկ գործողությունների պատմությունը մարդկության պատմության ամբողջ ընթացքում՝ Ալեքսանդր Մակեդոնացու և նրա մարտիկների Սոգդիանայի ժայռերից մինչև անտանելի փորձությունների հոսքի դեմ նավարկած և հաղթած ու համաշխարհային պատմությունը փոխած ընտիր մարտիկների այսօրվա գործողությունները: Կարծում եմ, որ դա իսկապես հուսադրող է: Մեծ կառավարությունն իսկապես բութ է ու հազիվ է շարժվում, Google-ում ու Apple-ում աշխատած տղաները, որոնց ես ճանաչում եմ, իրենց մազերը պոկում են այն բանից, թե ինչքան անիմաստ ու հիմար բան կա այնտեղ։ Եվ իմ աչքերում դրանք նույնքան հիմար են, որքան ԱՄՆ-ն Աֆղանստանում: Հակառակորդը կարող է ջախջախվել հնարամիտ, ստեղծարար, խնդրի վրա կենտրոնացած ուժերի օգնությամբ՝ հիշում եմ, թե ինչպես հայրս ինձ ասում էր. "հաստատակամություն և վճռականություն"։ Ես այդպես էլ փորձում եմ ապրել: Վերադառնամ Չերչիլի իմ սիրելի մեջբերմանը՝ Բրիտանիայի ճակատամարտից Մեկ տարի անց որը ելույթ ունեցավ Կանադայի խորհրդարանի առջև հնչեցրած. «Մեկ տարի առաջ հերր Հիտլերը հայտարարեց, որ 6 շաբաթվա ընթացքում որպես ճուտի կբռնի Բրիտանիայի ժողովրդի վիզը: Եվ մեկ տարի անց ես ասում եմ՝ ինձ մի կտոր ճուտ և մի կտոր պարանոց մատուցեք»։


Չեն թարգմանվել Փրինսի կարծիքներն այն մասին, թե ինչպես.
  • են տարբերվում տնտեսության նկատմամբ կարիտալիստական և սոցիալիստական մոտեցումները,
  • են ժողովրդավարական և ազատ ԱՄՆ-ը 1945-ին ամբողջ երկրներ նվիրել տոտալիտար ԽՍՀՄ-ին,
  • է Չինաստանը թունավորում ԱՄՆ բնակչությանը ֆետանոլով,
  • Կենտրոնական հետախուզական գործակալությունը (CIA) չի պաշտպանում ԱՄՆ շահերը և ամերիկացիների կյանքը միկրոալիքային զենքից,
  • են ամերիկյան ղեկավարությունում գործում դավաճաններն և դավադիրները,
  • է ներգաղթը ոչնչացնում ԱՄՆ-ը,
  • են տեղեկատվական տեխնոլոգիաների հսկաները վերահսկում և ուղղորդում սմարթֆոնի յուրաքանչյուր սեփականատիրոջը,
  • է նրա ընկերությունը ստեղծել սմարթֆոն, որը թույլ չի տալիս հավելվածներին միացնել տեսախցիկը, խոսափողը և այլն՝ պաշտպանելով սեփականատիրոջ անձնական կյանքը,
  • հաղթահարել տոտալ էլեկտրոնային հսկողությունը՝ վճարելով կանխիկ, այլ ոչ թե բանկային քարտով,
  • են զարգանում իրադարձությունները Արգենտինայում, Մեքսիկայում և Պանամայում:



Հրապարակվել է 28/05/24
Թարմացվել է 28/05/24