
ՄԻ ԱՊՐԻՐ ԱՆՑՅԱԼԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՎ. ՄՏԱՎՈՐ ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
(Երկրորդ ռազմավարություն)
Ոչինչ այնքան հաճախ չի ծանրաբեռնում մեզ՝ ստիպելով թշվառ զգալ, ինչպես մեր անցյալը, և կարևոր չէ, թե դա մեզ հետապնդում է միանգամայն անպետք կապվածությունների, ծեծված բանաձևերի բազմակի կրկնության, թե անցյալի հաղթանակների ու պարտությունների ըմբոշխմամբ: Դուք պետք է գիտակցաբար պատերազմ հայտարարեք անցյալին, որպեսզի ստիպեք ինքներդ ձեզ արձագանքել ներկայի իրադարձություններին: Եղեք անողոք ինքներդ ձեզ հետ, մի կիրառեք սովորական և մաշված հնարքները: Երբեմն շատ կարևոր է շարժվել նոր ուղղությամբ, նույնիսկ եթե դա ռիսկային է: Իքնին հասկանալի է, որ դուք կարող եք վտանգել ձեր հարմարավետությունն ու հարմարակեցությունը, սակայն դրանով իսկ կարող եք նաև թշնամուն հանկարծակիի բերել և շփոթեցնել նրան անկանխատեսելիությամբ: Մտավոր պարտիզանական պատերազմ վարեք, որում անհնար է որոշել, թե որտեղ է գտնվում առաջնագիծը, այնտեղ չկան խոցելի ամրոցներ՝ ամեն ինչ շարժուն է և փոփոխական։
Ամբողջական նյութը՝ LAST WARSS_arm.pdf
Հրապարակվել է 29/12/24