ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ


ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎԻՐԱՎՈՐՄԱՆ (ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ) ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(Մեթոդական ցուցումներ)



Մեթոդական ցուցումները նախատեսված են հետախուզական ստորաբաժանումների անձնակազմի համար, որոնք ինքնավար գործում են կյանքի համար վտանգ պարունակող պայմաններում՝ մեկուսացված բժշկական տարհանման բնականոն փուլերից:

Նյութում ներկայացված են գործողությունների հաջորդականությունը, նախաբժշկական օգնություն ցուցաբերելու հիմնական տեխնիկան, մեթոդներն ու միջոցները՝ կախված «կարմիր», «դեղին» և «կանաչ» գոտիներում մարտական իրավիճակի զարգացումից:

Ժամանակի, տեղեկատվության և ռեսուրսների պակասի պայմաններում մարտական դինամիկայում առաջնային նշանակություն է ստանում առաջին օգնության մարտավարությունը: Մարտավարական բժշկության հիմնական նպատակն է նախաբժշկական փուլում վիրավորների և տուժածների մահացության նվազեցումը և առաջադրված խնդիրների կատարման ապահովումը:

Ամբողջական նյութը՝ MED-RECCE_arm.pdf




Հրապարակվել է 16/06/24
Թարմացվել է 16/06/24