ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱԿԱՆ-ԹԱԿԱՐԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌՆԱՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ  /  ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Հեռավորական ականապատման նորագույն միջոցների կիրառումը պահանջում է հիմնարար փոփոխություններ մտցնել մարտական գործողությունների մարտավարության ոլորտում, ինչպես նաև մարտական գործողություններ վարելու հրահանգներում և բոլոր զորատեսակների մարտական կանոնադրություններում:

Ժամանակակից ականները շատ «խելացի» են։ Նրանց հետ հանդիպելը վաղուց վիճակախաղ չէ՝ կոխ կտա, թե չի տա, տանկը վրայով կանցնի, թե ոչ։ Կան կառավարվող ականադաշտեր, որոնք գտնվում են օպերատորների վերահսկողության ներքո և, ինչպես ֆիլմերում, սեղմում են կոճակն ու ճիշտ պահին պայթեցնում որոշակի լիցքեր։ Այդպիսի արգելափակոցի հաղթահարումը դառնում է գրեթե անհնարին խնդիր։ Ժամանակակից ականները մարդու վրա գտնվող մետաղական զենքի և սարքավորումների պարունակությամբ կարող են որոշել քաղաքացիական անձ է մոտենում, թե զինծառայող։

Փորձագետները նշում են, որ կան ուղղորդված ականներ, որոնք ակտիվանալով ստեղծում են խոցող տարրերի խուրձ 35 աստիճան հատվածում: Երբեմն էլ տեղադրվում են միմյանց հետ կապված մի քանի այդպիսի ականների արգելափակոց, որն «անցնելը անիրատեսական է» ։

Գոյություն ունեն հակատանկային ականներ, որոնք խոցում են մեքենայի թրթուրները, հատակի և տանկի կողային մասը։ Ըստ փորձագետների ՝ որոշ նմուշներ պարունակում են մինչև վեց կիլոգրամ տրոտիլին համարժեք պայթուցիկ նյութ:

Ս.թ. մայիսին Bild պարբերականը գրել էր, որ TM-62 հակատանկային ականները և դրանց առավել կատարելագործված տարբերակները լուրջ վտանգ են ներկայացնում արևմտյան Leopard, Abrams տանկերի, Bradley ՀՄՄ-ների և այլ զրահապատ մեքենաների համար, որոնք առաքվել են Ուկրաինայի զինված ուժեր: Ոչ ոք չի էլ հերքի, որ ռուսական տեխնիկայի համար էլ այդ ականները նույն վտանգն են ներկայացնում։

Ռուս-ուկրաիանական զինված բախման ընթացքում հեռավորական ականապատման համակարգերի ինչպես ավելի վաղ, այնպես էլ նորագույն նմուշների կիրառումն ավելի ու ավելի նոր խնդիրներ է առաջացնում:

Ո՞վ կարող էր մի քանի տարի առաջ ենթադրել, որ ականների տեղադրումն իրականացվելու է շփման գծից տասնյակ մետրից մինչև 10-15 կմ հեռավորության վրա, անգամ դրոնների օգնությամբ:

Բայց այսօր ցանկալի է անդրադառնալ բացարձակապես ոչ թե նոր, այլ, ավելի շուտ, հավերժական թեմային, ինչպիսիք են ականներ և ականապատում հասկացությունները: Ական-թակարդների թեման անվերջ է և «երկիմաստ»: Ամեն բանի մասին չէ, որ կարելի է և պետք է գրել։ Բայց ... եթե վերլուծենք մարտական գործողությունների գոտուց ստացվող տեղեկատվությունը, ապա թակարդ-ականները ակտիվորեն օգտագործում են հակամարտող կողմերից յուրաքանչյուրն էլ:

Ական-թակարդների կիրառման արդյունավետությունը դժվար է գերագնահատել։ Չհանվող տարրերով տեղադրված ականների վնասազերծման հնարավորությունը՝ դրանք վերօգտագործելու նպատակով, գործնականում մոտ է զրոյի:

Ականապատվում է գրեթե ամեն ինչ՝ սկսած տեխնիկայից, զինամթերքից, սննդից, սպառազինության տարրերից, կենցաղային տեխնիկայից և այլն մինչև յուրային և հակառակորդի զոհված մարտիկների մարմինները:

Ներկայումս սպառազինությունում առկա են ինչպես հաստիքային (օրինակ ՝ ռուսական МС-3, МЛ-7, МЛ-8), այնպես էլ ինքնաշեն ական-թակարդներ ։

Էլեկտրոնիկայի ոլորտի ժամանակակից նվաճումները հնարավորություն են տալիս թակարդներ տեղադրել ականի տվիչի նշանակետին, որոն արձագանքում է հպմանը, շարժմանը, մետաղի առկայությանը, բեռնավորմանը, բեռնաթափմանը, ջերմաստիճանի փոփոխությանը, մագնիսական դաշտին և այլն: Եվ այս ամենը տեղավորվում է լուցկու տուփի չափի պատյանում:

Ի՞նչ նկատելի արդյունք են տալիս ական-թակարդները, որոնք անմիջականորեն ազդում են գնդի, դիվիզիայի, կորպուսի վարած մարտերի ընթացքի վրա։ Այո, ոչ մեկինը: Սակայն առկա է ժամանակի և ջանքերի զգալի ծախսը։ Օրինակ՝ սակրավորական ստորաբաժանումների շեղումը այլ առաջադրանքների կատարումից, որոնք ուղղակիորեն ազդում են հաջողության վրա (հակատանկային ականադաշտերի տեղադրումից)։ Դժվար թե որևէ համազորային հրամանատար դրան համաձայնվի միայն այն գիտակցումով համար, որ այնտեղ՝ հակառակորդի թիկունքում, հնարավոր է, որ մի քանի թիկունքայիններ կպայթեն թակարդ-ականների վրա, և որ հակառակորդը կվախենա օգտագործել նահանջի ժամանակ թողած իրերը։

Սա մեդալի մի կողմն է: Երկրորդն այն է, որ ական-թակարդներով ականապատումը հնարավոր է միայն զորքերի նախատեսվող նահանջի դեպքում, երբ տվյալ տարածքը պետք է թողնվի թշնամուն։

Պետք է ասել, որ չեզոք գոտում գտնվելը, երբ ամեն րոպե առկա է հակառակորդի ձեռքն ընկնելու վտանգը, հաճելի զբաղմունքներից չէ։ Չէ որ այդպիսի գործով զբազված սակրավորի ճակատագիրը սովորաբար շատ տխուր է՝ չնայած Ժնևյան բոլոր կոնվենցիաներին ։

Շատ ական-թակարդներ (որպես կանոն, իմպրովիզացված) ավելի հաճախ կիրառվում են պատերազմի մարտավարությունից դուրս՝ որպես լարվածությունը, ճնշված վիճակը թեթևացնելու, վրդովմունքը, գրգռվածությունը թուլացնելու, որպես հակառակ կողմից մարդկանց նկատմամբ ատելության դրսևորումը, զոհված ընկերների համար զինվորի վրեժը, կամ նույնիսկ պարզապես դաժան զվարճանքի միջոց:

Ներկայումս հաշվեցուցակային ական-թակարդները (այսինքն, որոնք պաշտոնապես գտնվում են սպառազինությունում և մատակարարվում են արդյունաբերության կողմից) հիմնականում ներկայացված են այնպիսի սարքավորվածությամբ, որոնք թույլ են տալիս ապահովել սովորական հակատանկային և հակահետևակային ականների հանման ու չեզոքացման անհնարինությունը: Առավել հաճախ դրանք պայթուցիկ սարքեր են (ականներ կամ սովորական ականների լրացուցիչ պայթեցուցիչներ), որոնք պայթում են, երբ բեռը հանվում է դրանցից, սովորաբար, դրանք ընդգրկված են հակատանկային կամ հակահետևակային ականներում:

Իհարկե այն կարելի է առանձին տեղադրել, իսկ վրան դնել այնպիսի առարկա, որն անպայման կգրավի հակառակորդի ուշադրությունը (օրինակ՝ ավտոմատ, հեռադիտակ, ցինկ՝ փամփուշտներով, «փաստաթղթերով» դաշտային պայուսակ և այլն): Հենց որ զինվորը բարձրացնի այս առարկան, պայթյունն անխուսափելիորեն կհետևի։

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ եթե նախկինում համարվում էր, որ զինվորականները բացասաբար են վերաբերվում ական-թակարդներին, ապա այժմ թակարդներն օգտագործվում են ամենուր։

Թակարդները տեղադրվում են հիմնականում «հիմարի» և «սակրավորի» համար։ Առաջինը սողսկում է այնտեղ, որտեղ չպետք է սողսկեր, երկրորդը՝ ստիպված է գործ ունենալ մի բանի հետ, որի հետ գուցե չցանկանա զբաղվել, բայց ստիպված է, քանի որ երկու սխալներց առաջինն արդեն գործել է (սակրավորները կհասկանան, թե ինչի մասին է խոսքը):

Գոյություն ունի ոսկե կանոն՝ «Դու չես տեղադրել, դու պետք է չհանես»: Այս կանոնը պատահական չի առաջացել։ Ոչ ոք չի կարող նայել սակրավորի դեմքին և հասկանալ, թե ինչով է նա առաջնորդվել ականը տեղադրելիս։ Այսպիսով, ականապատման զանազանակերպումը սահմանափակվում և միայն ինժեներ-սակրավորի հիվանդ երևակայությամբ: Եվ առձգիչը «հանելու» ձեր փորձը, քանի որ ինչ-որ տեղ տեսել եք, թե դա ինչպես են անում, սովորաբար ավարտվում է ծանր հաշմանդամությամբ կամ մահով:


Հրապարակվել է 11/05/24
Թարմացվել է 26/05/24