ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱԿԱՆ-ԹԱԿԱՐԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌՆԱՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ / ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
Հաստիքային ական-թակարդներ
Երկրորդ մասում կդիտարկենք ժամանակակից բանակների զինանոցում առկա հաստիքային ական-թակարդների տեսականին: Ամբողջ տեղեկատվությունը վերցված է բաց աղբյուրներից:
ПМН 3 բազմանպատակային ական (ԽՍՀՄ, Ռուսաստան, հետխորհրդային տարածքի որոշ երկրներ)
Բազմանպատակային ֆուգասային ական
Կարող է կիրառվել որպես.
- Հակահետևակային, այսինքն՝ հակառակորդի անձնակազմը շարքից դուրս բերելու համար: Այն պայմանավորված է ոտքի (թաթի) ստորին մասի վնասմամբ, երբ ականի լիցքը պայթում է տվիչի (ականի վերին հարթության վրա գտնվող սև խաչաձև ելուստ) վրա ոտքով սեղմելիս,
- Ական-թակարդ: Գործարկվում է, երբ թեքվում է 90 աստիճանից ավելի անկյան տակ,
- Ժամանակարգավորիչ տիպի օբյեկտային ական: Պայթում է նշված ժամին՝ կախված ինքնաոչնչացման ժամից:
МС-2 ական-թակարդ
Ականը նախատեսված է հակահեռացման սեփական տարր չունեցող հակատանկային և այլ ականների կիրառման համար, որպես հակահեռացման սարք։
Բացի այդ, ականը կարող է օգտագործվել որպես բեռնաթափման գործողության ական-թակարդ։
МС-3 ական-թակարդ
Ականը նախատեսված է հակահեռացման սեփական տարր չունեցող հակատանկային և այլ ականների կիրառման համար, որպես հակահեռացման սարք։ Օրինակ՝ ТМ-62 սերիայի հակատանկային ականներ:
Բացի այդ, ականը կարող է օգտագործվել որպես բեռնաթափման գործողության ական-թակարդ։
МЛ-7 ական-թակարդ
Ականը նախատեսված է հակահեռացման սեփական տարր չունեցող հակատանկային և այլ ականների կիրառման համար, որպես հակահեռացման սարք։
Բացի այդ, ականը կարող է օգտագործվել որպես բեռնաթափման գործողության ական-թակարդ։
Որպես հակահեռացման տարր կիրառելիս МЛ-7-ը տեղադրվում է ПМН, ПМН-2, ПМН-3, ПМН-4, ПМД-6м կամ նմանատիպ հակահետևակային ականների տակ, և դրանք տեղից շարժելիս տեղի է ունենում МЛ-7-ի պայթյուն, որը խոցում է հակառակորդի սակրավորին: Այս դեպքում տեղի է ունենում նաև հակահետևակային ականի ճայթում կամ ոչնչացում։
МЛ-7 ական-թակարդի կիրառման դեպքում այն տեղադրվում է այնպես, որպեսզի անտեսանելի լինի (օրինակ՝ փորած փոսի մեջ), և դրա վրա դրվում է ինչ-որ առարկա, որն անպայման կառաջացնի հակառակորդի հետաքրքրությունը և կգայթակղի նրան օգտագործելու նպատակով բարձրացնել այն (զենք, կենցաղային առարկաներ և այլն): Այս դեպքում անձնակազմը կխոցվի պայթյունի ուժի միջոցով (ֆուգասային ազդեցություն):
МЛ-8 ական-թակարդ
Ականը նախատեսված է հակահեռացման սեփական տարր չունեցող հակատանկային և այլ ականների կիրառման համար, որպես հակահեռացման սարք։
Բացի այդ, ականը կարող է օգտագործվել որպես բեռնաթափման գործողության ական-թակարդ՝ տարատեսակ առարկաների տակ տեղադրելու համար։
МС-4 ական-թակարդ
Ընդհանուր առմամբ, այս ականի կիրառման ձեռնարկում այն կոչվում է «МС-4 ական-թակարդ», սակայն կիրառկման հնարավորությունների բազմազանության պատճառով այն պետք է դասակարգել որպես բազմանպատակային ական:
Խնդիրները կատարելու նպատակով ական-թակարդը հագեցած է հետևյալ տվիչներով.
- թեքության տվիչով՝ գործարկվում է, երբ ականը ցանկացած ուղղությամբ թեքվում է ավելի քան 20 աստիճան կամ կտրուկ տեղաշարժվում է,
- ցնցման տվիչով՝ գործարկվում է մեքենայի շարժման հետևանքով առաջացած ցնցումից, կամ ականի տատանումներից, որոնք առաջանում են այն տեղափոխման, վերցնելու, դրան ինչ-որ բան կցելու փորձի արդյունքում,
- ժամանակարգավորիչով՝ գործարկվում է, երբ լրանում է սահմանված ժամանակը 15 րոպեից մինչև 360 ժամ միջակայքում: Ժամանակի հաշվարկը դիսկրետ է և որոշվում է տեղադրված մետաղատարրի տեսակով: Ճշգրտությունը ցածր է, քանի որ զգալիորեն կախված է շրջակա միջավայրի ջերմաստիճանից:
МЗУ-2 «Верба» բազմանպատակային ական
Ականը նախատեսված է որպես հակատրանսպորտային, օբյեկտային ական-թակարդ կամ այլ ականների հակահեռացման սարք:
Խնդիրները կատարելու համար այն հագեցած է հետևյալ նպատակային տվիչներով.
- թեքության տվիչով՝ գործարկվում է, երբ ականը ցանկացած ուղղությամբ թեքվում է ավելի քան 10 աստիճան կամ տեղաշարժվում է 0,05 մ /վրկ ավելի արագացումով,
- ցնցման տվիչով՝ գործարկվում է գնացքի շարժման հետևանքով առաջացած գետնի սեյսմիկ ցնցումից։ Գնացքի շարժակազմի 30-160 կմ/ժամ արագության դեպքում, տվիչը գործարկվում է, երբ գնացքի գլխամասին մնացել է 35 մետր, ավելի ցածր արագության դեպքում տվիչը գործարկվում է 0-ից 35 մետր հեռավորությամբ,
- թեքության կրկնակի տվիչով՝ գործարկվում է, երբ ականը թեքվում է ցանկացած ուղղությամբ ավելի քան է 0 աստիճան ։
Շահագործվող տվիչի ընտրությունը պայմանավորված է ականապատողի ընտրած միացման եղանակից («Գնացք», «Օբյեկտ», «Թակարդ»)։ Որպես օբյեկտային ական կիրառելու համար МЗУ-2-ը ժամանակարգավորիչ չունի: Դրա համար օգտագործվում է ВЗД-144 տեսակի ժամանակարգավորիչ պայթեցուցիչը, որը պտտման եղանակով տեղադրվում է ականի մեկնարկի կոճակի վրա։ ВЗД-144-ը ներառվում է МЗУ-2 ականի յուրաքանչյուր երկրորդ լրակազմում։
МЗУ-2-ի տեղադրումը որպես թակարդ տարբերվում է նրանով, որ աշխատանքի տեսակի անջատիչը դրված է «Թակարդ» դիրքի վրա, իսկ մնացած դեպքերում այն չի տարբերվում հակագնացքային տարբերակից։ МЗУ-2-ը պետք է տեղադրվի հորիզոնական դիրքով: Պայթյունը տեղի է ունենում այն պահին, երբ ականի դիրքը փոխվում է ավելի քան 10 աստիճան կամ տեղաշարժվում է 0,05 մ /վրկ ավելի արագացումով (այսինքն՝ իրականում ցանկացած, նույնիսկ ամենադանդաղ շարժման դեպքում): Այստեղ հնարավոր է նաև ականը մարտական դիրքի բերել ռադիոկապի միջոցով կամ ВЗД-144-ը պայթուցիչի օգնությամբ։
Ական-թակարդները (ԱԹ) կամ ական-անակնկալները(ԱԱ) նախատեսված են հակառակորդի անձնակազմը, տեխնիկան, սպառազինությունը, օբյեկտները ոչնչացնելու, ինչպես նաև հակառակորդի շարքերում նյարդայնություն, վախի մթնոլորտ («ականավախու¬թյուն») առաջացնելու համար, նրան զրկելով տեղի և լքված (ավար) կենցաղային իրերից, կառույցներից, կապի միջոցներից, մեքենաներից, սարքերից, զենք - զինամթերքից և այլ օբյեկտներից օգտվելու ցանկությունից, ինչու չէ նաև հակառակորդի տեղադրված այլ տեսակի ականների վնասազերծման, տեղանքի կամ օբյեկտների ականազերծման աշխատանքները կասեցնելուց: Որպես կանոն, ԱԱ-ները գործարկվում են հակառակորդի կողմից կենցաղային իրերի, տարածքների, կապի միջոցների, մեքենաների, սարքերի, կառույցների, ավար զենք-զինամթերքի և այլ օբյեկտներից օգտվելու փորձի արդյունքում, ինչպես նաև տեղանքը, օբյեկտները ականազերծելու և այլ տեսակի ականներ վնասազերծելու հետևանքով: ԱԱ-ները բաժանվում են երկու հիմնական տեսակի.
- չհրահրող (գործարկվում են օբյեկտից օգտվելու կամ այլ տեսակի ական վնասազերծելու արդյունքում և այլն),
- հրահրող (երբ հակառակորդին դրդում է կատարել գործողություններ, որոնք հանգեցնում են ականի պայթյունի: Օրինակ` երբ թշնամու զինվորը մտնում է բնակատեղ, հեռախոսի տեսքով քողարկված ԱԱ-ն սկսում է զանգել՝ հրահրելով լսափողը վերցնելու ցանկություն, որն էլ իր հերթին հանգեցնում է ականի պայթյունի):
Հիմնականում դրանքկարելի է բաժանել հետևյալ տեսակների.
- միացմանը արձագանքող (գործարկվում է, երբ փորձում են գործի դնել այս կամ այն սարքի նմուշը՝ օրինակ, միացնել ռադիոընդունիչը, մեքենայի շարժիչը, բռնել կափարիչը կամ կիրառել զենքը, վերցնել լսափողը, վառել գազի վառարանը և այլն),
- բեռնաթափման գործողություն (գործարկվում է, երբ փորձում են բարձրացնել առարկան, բացել տուփը, փաթեթը և այլն),
- արձագանքում են ական պարունակող առարկայի դիրքի փոփոխությանը՝ (թեքելու, տեղափոխելու, պտտելու, բարձրացնելու, հրելու ևայլն),
- իներցիոն գործողություն (գործարկվում են ական պարունակող առարկայի շարժման արագության փոխումից, այսինքն՝ շարժման սկզբնական պահին, արագացումից, արգելակումից),
- լույսի ազդեցության (գործարկվում են լուսազգայուն տարրի ազդեցության դեպքում: Օրինակ՝ բնակատեղիում լուսավորությունը միացնելիս կամ անջատելիս, տուփը, փաթեթը բացելիս և այլն),
- սեյսմիկ (գործարկվում են ցնցումից, որն առաջանում է մարդու, մեքենայի և այլնին մոտենալիս),
- ակուստիկ (գործարկվում են, երբ տվիչը ենթարկվում է հնչյունների, ինչպիսիք են մարդու ձայնը, շարժիչի աղմուկը ևայլն),
- ջերմային (գործարկվում են ջերմային (մարդու մարմնի, մեքենայի շարժիչի, ջեռուցման սարքի և այլնի) ազդեցությունից),
- մագնիսական (գործարկվում են մեքենայի, մարդու վրա գտնվող մետաղական սարքերի, ականորսիչի մագնիսական դաշտի ազդեցությունից ևայլն),
- ծավալային (գործարկվում են տվյալ սենյակում ծավալի որոշակի ցուցանիշի փոփոխության դեպքում: Օրինակ՝ ականը պայթում է միայն այն ժամանակ, երբ սենյակում որոշակի թվով մարդիկ են հավաքվում),
- ճնշման (գործարկվում են, երբ շրջակա միջավայրի (օդի, ջրի) ճնշումը հասնում է որոշակի ցուցանիշի: Օրինակ, ականը պայթում է, երբ ինքնաթիռը հասնում է որոշակի բարձրության։
Ըստ վնասման մեթոդի, ԱԹ-ները բաժանվում են.
- ա) ֆուգասային,
- բ) բեկորային,
- գ) կումուլյատիվ տեսակների:
- ա) ձեռքով տեղադրված,
- բ) հեռավորական ականապատման միջոցներով տեղադրված ականների:
- ա) հանվող վնասազերծվողների,
- բ) հանվող և չվնասազերծվողների,
- գ) հակահեռացման և չվնասազերծվողների:
- ա) մարտական դիրքի են բերվում անմիջապես անվտանգության արգելափակող սարքերը հեռացնելուց հետո,
- բ) մարտական դիրքի են բերվում անվտանգության արգելափակող սարքերը հեռացնելուց հետո՝ որոշակի ժամանակ անց, որը պահանջվում է որպեսզի ականապատողները հեռանան անվտանգ հեռավորության վրա կամ յուրայինները լքեն տարածքը:
Ական-թակարդների (ական-անակնկալների) կիրառումը սպեցիֆիկ, հատուկ բնույթ է կրում: Այս ականները կիրառվել և կիրառվում են բոլոր պատերազմող բանակների և զինված խմբավորումների կողմից, թեև բավականին սահմանափակ։ Միևնույն ժամանակ, իրենց զորքերի կողմից դրանց կիրառումը խնամքով քողարկված է (շատ հաճախ յուրային զինուժի և այլ զորատեսակների զինծառայողներից), այն ինչ հակառակորդի կողմից դրանց օգտագործումը ամեն կերպ գովազդվում է և չափազանցվում: Դա պայմանավորված է.
- այն մեծ դժվարությամբ, որով որոշվում է նման ականապատումը սկսելու պահը (հակառակ դեպքում կորուստները կարող են կրել նաև յուրայինները),
- սովորաբար հնարավոր չէ հետագայում որոշել ականապատման արդյունավետությունը և հակառակորդին պատճառած վնասի աստիճանը,
- նման ականների զգալի մասը հարվածում է ոչ թե հակառակորդի զինվորներին, այլ տեղի բնակիչությանը, ինչը որոշ դեպքերում նպատակահարմար չէ,
- ԱԹ-ների մեծ մասը մասնագիտացված է բնակավայրերում, շինություններում, օբյեկտներում կիրառմանը, մինչդեռ մարտական գործողությունների հիմնական մասն իրականացվում է «դաշտում»։
Հրապարակվել է 26/05/24