ՌԱԶՄԱԿԱՆ ԽՐԱՏՆԵՐ
Կազմեց պահեստի փոխգնդապետ Ա.Ամիրզադյանը, ՊաՀԱԿ
Ըստ էության, Մոլտկեի համար ելակետ էր այն գաղափարը, որ բանակը պետք է մշտապես պատրաստ լինի պատերազմի, ցանկացած պահի ամբողջությամբ և արագությամբ ծավալելու իր ուժերը: Հետևաբար, գլխավոր շտաբը պետք է խաղաղ ժամանակաշրջանում մանրակրկիտ կերպով մշակի զորքերի տեղափոխման և կենտրոնացման ծրագրերը բոլոր հնարավոր պատերազմների համար՝ հաշվի առնելով թե ռազմական և թե քաղաքական ու աշխարհագրական պայմանները: «Բանակի սկզբնական ծավալման ժամանակ թույլ տրված սխալները գրեթե հնարավոր չէ ուղղել ամբողջ պատերազմի ընթացքում»: Սրան հակառակ, բուն ռազմական գործողությունների ծրագիրը հարկ է կազմել առավել ընդհանուր գծերով, քանզի «հակառակորդի կամքի» հետ անխուսափելի բախումը հնարավորություն չի տալիս ճշգրիտ կանխատեսելու գործողությունների հետագա ընթացքը: «Ոչ մի ծրագիր չի կարող դիմանալ թշնամու հետ թեկուզ հինգ-րոպեանոց բախմանը»:
Մոլտկեն թողել է տեսական հարուստ ժառանգություն, բավական է ասել, որ այն կազմում է ութ հատոր՝ ռազմագիտական վերլուծություններ և ռազմապատմական ուսումնասիրություններ, ուղեգրություններ, հրահանգներ, ելույթներ և այլն:
Ամբողջական նյութը՝ MOLTKE_arm.pdf
Հրապարակվել է 13/04/24