Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՏԱՐԻՔՆ ԱՌԱԾ ՏԱՆԿԵՐԻ ՀԵՏ
Բոլորն, իհարկե, ցանկանում են ապրել մինչև ռազմի դաշտում կհայտնվեն նոր Panther KF51 130 մմ կամ "Армата" Т-14с 152 մմ թնդանոթներով սպառազինված տանկերը։ Սակայն, ցանկությունները մի բան են, իսկ իրականությունն այլ՝ տանկիստները պետք է կռվեն ձեռքի տակ եղածով, ներառյալ 1960-ականների T-62-ը (հետագայում հնարավոր է նաև T-54/55-ով), և, ինչպես սպասվում է Abrams-ների և Leopard-ների երեսունհինգամյա վաղ տարբերակներով: Կողմերի մարտակարգերի հակատանկային միջոցներով բարձր հագեցվածության պայմաններում նրանց համար ամեն ինչ ավելի բարդ է, ուստի անհրաժեշտ է մտածել և ինչ-որ բան ինքնուրույն անել և արագ:
Իհարկե, լավագույն տարբերակը պետական մակարդակի հոգածությունն է: T-72B1 (2022) «մոբիլիզացիոն» տարբերակն ունի երրորդ սերնդի «Реликт» դինամիկ պաշտպանություն՝ T90M «Контакт-5»-ից (երկրորդ սերունդ): Լրացուցիչ հակատանդեմները, մարտական գործողությունների փորձի հաշվառումով, տեղադրվեցին տանկերի գրեթե բոլոր խնդրահարույց մասերում՝ ընթացամասում, թնդանոթի դիմային հատվածում, աշտարակի վերին պրոյեկցիայում, իսկ ստորին ճակատային զրահաթերթը, հակակումուլյատիվային ցանցը պետք է ծածկեր աշտարակի և իրանի միջև եղած բացվածքը:
Համապատսխանաբար, ընդունելի մակարդակի հաշվառումով, այս կերպ կարելի է ուժեցնել T-62-ի զրահապաշտպանությունը:
2022 թվականին ուկրաինական բանակն իրականացրեց Т-64БВ նմուշի տանկի փորձարկումներ, ըստ այդմ, տանկի լրացուցիչ զրահապատումը նախատեսում էր ДЗ «Нож» մոդուլների տեղադրում՝ հատկապես թնդանոթի զինամթերքի ավտոմատ լիցքավորման կարուսելը և աշտարակը, ինչպես նաև վանդակաճաղեր կումուլյատիվ զինամթերքից կորպուսի ետնամասի պրոյեկցիան պաշտպանելու համար։
Այնտեղ, որտեղ պետությունը զբաղված է այլ գործերով, տանկերի պաշտպանության կատարելագործման աշխատանքներով կարող է զբաղվել զորամիավորման (կամ զորամասի հրամանատարությունը, եթե վերևներում դեմ չեն) հրամանատարությունը ։
Վերջին տասնամյակում Սիրիան առաջինն էր, որ զանգվածաբար հին տանկերը համալրեց հակակումուլյատիվ էկրաններով:
Նրանց հետ գրեթե միաժամանակ, 2014-ի մարտերի փորձը սկսեցին կիրառել նաև ԴԺՀ ժողովրդական միլիցիայի տանկային ստորաբաժանումները, որոնք այնքան էլ շղթայված չէին կաբինետային ստրատեգների սրտերին հարիր միատեսակ կանոնադրական դոգմաներով: Ճիշտ է, ստեղծված լրացուցիչ պաշտպանությունը «էսթեթիկայի կանոններից» դուրս էր, բայցևայնպես փակում էր տանկերի խոցելի մասերը:
Հենց հիմա ուկրաինական բանակն ուժեղացնում է նոր ստացված գերմանական «Леопард»-ների խոցելի հատվածները խորհրդային «Контакт-1» մոդելի դինամիկ պաշտպանության բլոկներով։
Եվ հետագայում, ստորին մակարդակում, սկսվում է արհեստագործական ստեղծագործությունը, տանկիստները համառորեն չեն ցանկանում զոհվել։
ДЗ «Контакт-5»-ի սեկցիաների շղթաները պաշտպանում են աշտարակի հիմքը, իսկ «Контакт-1»-ի բեռնարկղերն իրանի վերին ճակատային պրոյեկցիան: Կողային հակակումուլյատիվային էկրանների վերևում փափուկ պատյանի մեջ ամրացված են դինամիկ պաշտպանության բլոկները: Էլ չենք խոսում դրոններից նետված նռնակների և ականների «արևապաշտպան քիվերի» («солнечные козырьки») մասին...
Արդյունքը: Վիճակագրորեն հաստատված տվյալներով, մարտական առաջադրանքի ավարտին կապրեն ոչ այնքան լավատեսները կամ հոռետեսները, այլ նրանք, ովքեր իրենց աշխատանքով և քրտինքով հոգացել են իրենց իսկ գոյատևման համար:
Հրապարակվել է 13/04/23