ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ

1. ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԱԿԱԶԴՄԱՆԸ
  1. 1.1. Զինված ուժերի զորահավաքային և մարտական պատրաստություն
  2. 1.2. Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախապատրաստումը
  3. 1.3. ՀՀ տարածքի նախապատրաստումը որպես ռազմական գործողությունների թատերաբեմի
  4. 1.4. Ռազմավարական (ստրատեգիական) հետախուզություն
2. ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
  1. 2.1. Տնտեսության գործունեության կայունության ապահովման միջոցառումների կազմակերպումը
  2. 2.2. Տնտեսության գործունեության կայունության բարձրացման ոլորտում պետական քաղաքականության իրականացումը
3. ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
  1. 3.1. Բնակչության նախապատրաստումը բարոյահոգեբանական առումով
  2. 3.2. Բնակչության նախապատրաստումը քաղաքացիական պաշտպանության առումով
  3. 3.3. Բնակչության ռազմական նախապատրաստումը

  1. 1.4. Ռազմավարական (ստրատեգիական) հետախուզություն

    Խաղաղ ժամանակ զինված ուժերի կողմից կազմակերպվող ռազմավարական հետախուզությունը նույնպես պատերազմի նախապատրաստության կարևոր ճյուղերից է ոչ միայն զինված ուժերի, այլև ամբողջ երկրի համար։ Ռազմավարական հետախուզությունը թույլ է տալիս ավելի ռացիոնալ պատրաստվել պատերազմին՝ հաշվի առնելով հավանական հակառակորդի մտահղացումներն ու հնարավորությունները, որոշակի ժամանակ շահել հարձակման նախօրյակին նախապատրաստական միջոցառումներ անցկացնելու համար, ինչպես նաև թույլ է տալիս հիմնավորված որոշումներ կայացնել մարտական գործողությունների սկսման ժամանակ։ Այսինքն՝ ռազմավարական հետախուզությունը հետախուզական գործունեություն է հետախուզվող պետության ռազմավարական ներուժի և ռազմավարական մտադրությունների մասին տեղեկություններ ստանալու նպատակով և հետախուզական գործունեության բարձրագույն ձևն է, որի արդյունավետությունից է կախված տվյալ պետության կենսունակությունը, որն իրականացնում է այն:1

    Ռազմական ռազմավարական (ստրատեգիական) հետախուզությունը, որը կարևոր տեղ է զբաղեցնում ռազմավարական հետախուզության ընդհանուր համակարգում, պետության ողջ հետախուզական ծառայության մաս է կազմում։ Նա ուսումնասիրում է ոչ միայն ռազմական, այլև ռազմաքաղաքական և ռազմատնտեսական հարցեր և փոխգործակցում է քաղաքական ու տնտեսական հետախուզությունների հետ։

    Ռազմական ռազմավարական (ստրատեգիական) հետախուզությունը, որպես կանոն, ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, իրականացնում է տվյալների հայթհայթում, հաստատում, հայտնաբերում, հավաքում, ուսումնասիրում և գնահատում ա) պետությունների ռազմաքաղաքական և զորահավաքային միջոցառումների մասին, բ) ռազմական գործողությունների թատրաբեմում (ՌԳԹ) հավանական հակառակորդ պետության ռազմական-ռազմավարական և ռազմատնտեսական իրավիճակի մասին, գ) վարած քաղաքականության մասին, դ)հավանական հակառակորդի ռազմական արվեստի ուսումնասիրության արդյունքների մասին, դ) պատերազմի բնույթի և մեթոդների վերաբերյալ տեսակետների մասին, ե) ռազմական, ռազմատեխնիկան ու սպառազինության զարգացման վիճակի և հեռանկարների մասին, զ) զորքերի խմբավորումների կազմի, տեղակայման, զինված ուժերի վիճակի և հնարավորությունների մասին, է) պատերազմի և ռազմավարական գործողությունների վարման հավանական մտադրությունների ու պլանների, ինչպես նաև թ) ՌԳԹ սարքավորման, բանակի և բնակչության բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրության մասին:2

    Հաշվի առնելով միջազգային ասպարեզում ռազմավարական հետախուզության ոլորտում կիրառվող տեսակների բազմազանությունը, մեր կարծիքով, Հայաստանի Հանրապետության համար նպատակահարմար է զարգացնել ռազմավարական հետախուզության հետևյալ հիմնական ուղղությունները.
    • գործակալական հետախուզություն,
    • դիվանագիտական հետախուզություն (հետախուզության օրինական արտասահմանյան աշխատակազմ՝ ռազմական կցորդներ),
    • ազգային արտաքին հետախուզություն,
    • ռադիոէլեկտրոնային հետախուզություն,
    • օդային հետախուզություն,
    • բաց աղբյուրների հետախուզություն,
    • ոչ պետական ռազմավարական հետախուզություն:


    Գործակալական հետախուզությունը պետության հատուկ մարմինների կամ ռազմական ապարատի գործողությունների ամբողջություն է՝ այլ երկրների և դրանց զինված ուժերի մասին գաղտնի նյութեր ու տեղեկություններ ստանալու նպատակով: Այն ապօրինի է վարվում ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ։ Գործակալական հետախուզությունը ռազմավարական հետախուզու¬¬թյան միջոցնե-րից մեկն է և կարող է կիրառվել օպերատիվ, իսկ որոշ դեպքերում նաև մարտավարական նշանակության տեղեկություններ ստանալու համար: Այն ներառում է հատուկ միջոցներով ու եղանակներով հակառակորդի մասին անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հետախուզական մարմինների գործողություններ։3

    Գործակալական հետախուզությունը մասնագիտացած է գործակալների հետ աշխատանքում։ Իր հերթին, այն բաժանվում է ռազմավարական գործակալական հետախուզության (ՌԳՀ) և օպերատիվ գործակալական հետախուզության (ՕԳՀ)4: Ռազմական գործակալական հետախուզության երկու տեսակներն էլ ապահովում են ԶՈՒ-ի հետևյալ խնդիրների կատարմանը.
    • ՌԳՀ՝ ռազմավարական և օպերատիվ-ռազմավարական,
    • ՕԳՀ՝ Օպերատիվ-ռազմավարական, օպերատիվ և օպերատիվ-մարտավարա-կան:


    Կազմակերպչական առումով ռազմավարական գործակալական հետախուզու-թյունը բաղկացած է կենտրոնական ապարատից և հետախուզական մարմիններից՝ լեգալ և ոչ լեգալ ռեզիդենտուրներից (արտաքին հետախուզության մարմնի արտասահմանյան հաստատություն): Ռեզիդենտուրաների կազմի մեջ ներառված են հետախուզության կադրային սպաները, որոնք խնդիրներն իրականացնում են լեգալ դիրքերից՝ դիվանագիտական և այլ արտասահմանյան հաստատությունների պաշտպանության քողի տակ, կամ իրենց ընդունող պետության քաղաքացու, կամ երրորդ երկրի քաղաքացու դիրքերից:

    Որպես կանոն, ինչպես ՌԳՀ-ում, այնպես էլ ՕԳՀ-ում հետաքրքրող տեղեկությունները հայթայթվում են գործակալների միջոցով, որոնց հավաքագրումն իրականացնում է գործակալական մարմինների կադրային օպերատիվ կազմը (օպերատիվ սպաները)՝ հետագայում գտնվելով նրանց ղեկավարության ներքո: Գործակալները միավորված են գործակալական խմբերում և ինքնուրույն ռեզիդենտություններում պահպանելով կապի դուրս գալու ստորադասության խիստ ուղղահայացը: Նրանց գործունեությունն ապահովվում են արտասահմանյան և տեղական օժանդակ գործակալությամբ (կապավորներ, կոնսպիրատիվ բնակարանների, հասցեների, հեռախոսների, փոխանցման կետերի տերեր և այլն)։

    Ռեզիդենտուրաները, գործակալական խմբերը, առանձին գործակալները միասին - դա գործակալական ցանց է: Այսպիսով, օպերատիվ կազմը և գործակալական ցանցը գործակալական հետախուզության հիմքն են։

    Գործակալի աշխատանքը վճարովի է: Որպես կանոն, տեղեկատվության արժեքը կախված է հետախուզական այն նյութերի որակից, որը նա ապահովում է:

    Գործակալական ցանցերը ստորաբաժանվում են.
    • գործող գործակալական ցանցերի (ԳԳՑ), որոնք ստեղծվում են արտասահմանում,
    • պահեստային գործակալական ցանցերի (ՊԳՑ)՝ ստեղծվում են սահմանամերձ տարածքներում,
    • գործակալական հետախուզության ռեզերվների (ԳՀՌ)՝ սպառնալի ժամանակաշրջանում և ռազմական գործողությունների սկսման ժամանակ ԳԳՑ -ի ջանքերն ավելացնելու համար:5


    Այն անձինք, ովքեր համագործակցում են հետախուզության հետ՝ առանց նրա հետ իրենց հարաբերությունների պաշտոնական փաստաթղթավորման, հետախուզության ղեկավարության հայեցողությամբ կարող են գործակալներ չհամարվել: Նրանք վստահված անձանց կաստա են՝ սկսած նախագահներից, վերջացրած հետախուզական ձգտումներ ունեցող երկրների նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների։

    Օպերատիվ սպաները, որպես զինծառայողներ ստանում են դրամական բավարարում և գումարած տոկոսային հավելավճար՝ վտանգավոր գործունեության համար:

    Հետախուզության գործակալական բաղադրիչը շատ թանկ «հաճույք» է ցանկացած երկրի համար։ Եթե պետությունը կազմակերպիչներին նույնացնում է անմիջական կատարողների հետ, իսկ դա ավաղ հաճախ է հանդիպում, ապա հետախուզության ծախսերը, հատուկ ծառայությունների աշխատակիցների (զինծառայողների) վերապատրաստման համար հատկացումների հաշվին (որին հաջորդում է նրանց աշխատանքի ինքնուրույն կատարումը, որը չի պահանջում այնպիսի հիմնարար ուսուցում, որն անհրաժեշտ է գործառնական աշխատողների համար)՝ շատ բարձր կլինի: Դա նման է գեներալներ «դրոշմելուն», ովքեր մարտի պետք է գնան որպես շարքային մարտիկներ։

    Ազգային արտաքին հետախուզությունը (ԱԱՀ) պետության կողմից ստեղծված մարմինների ամբողջություն է և հանդիսանում է պետության անվտանգության ապահովման ուժերի բաղկացուցիչ մաս, որը կոչված է պաշտպանել անհատի, հասարակության և պետության անվտանգությունն արտաքին սպառնալիքներից՝ օգտագործելով օրենսդրությամբ սահմանված մեթոդներն ու միջոցները: ԱԱՀ մարմինների հետախուզական գործունեությունն իրականացվում է ա) պետության կենսական շահերի վրա ազդող տեղեկատվության, իրական և պոտենցիալ հնարա¬վորու¬թյունների, գործողությունների, ծրագրերի ու մտադրությունների վերաբերյալ տեղեկատվության հայթհայթման և մշակման միջոցով, բ) անվտանգության ապահովման նպատակով պետության կողմից իրագործվող միջոցառումների իրականացմանն աջակցելու միջոցով6:

    Ի տարբերություն ԱԱԾ-ի (Ազգային Անվտանգության Ծառայություն), ԱԱՀ-ն զբաղվում է պետության սահմաններից դուրս հետախուզական և լրտեսական գործունեությամբ: Իսկ ո՞րն է տարբերությունը ԱԱՀ-ի և ՀԳՎ-ի (Հետախուզության Գլխավոր Վարչություն ) միջև: ԱԱՀ -ն զբաղվում է «քաղաքական» հետախուզությամբ, ՀԳՎ-ն՝ «ռազմական»:

    Դիվանագիտական հետախուզությունը (օտարերկրյա հետախուզության լեգալ ապարատ, ռազմական կցորդներ) հետախուզական գործունեություն է, որն իրականացվում է դիվանագիտական գերատեսչության միջոցով ի շահ պետության, որը նրանք ներկայացնում են:

    Դիվանագիտական հետախուզության խնդիրն է անընդհատ տեղյակ լինել համաշխարհային քաղաքական կյանքին, պարզել պետությունների փոխհարաբերու-թյունները, դաշինքների ստեղծումը, գոյություն ունեցող կոալիցիաների ամրության աստիճանը։ Այս տվյալների հիման վրա պետությունը կարող է կառուցել իր արտաքին քաղաքականությունը, պատերազմի դեպքում իրեն ապահովել հուսալի դաշնակիցներով և խրախուսել գոյություն ունեցող կոալիցիաները կամ ուղղորդել իր գործողությունները դրանց քայքայման ուղղությամբ: Ամեն դեպքում պետք է հետապնդել մեկ նպատակ՝ պետության համար ստեղծել շահավետ պայմաններ7։

    Որպես կանոն, դիվանագիտական ներկայացուցչության ներսում ավանդաբար հետախուզական գործառույթները բաժանված են քաղաքացիական գերատեսչության պաշտոնյաների և ռազմական կցորդների8 միջև, որոնք կադրային սպաներ են: Հետևաբար, ռազմական կցորդը հետախուզական գործունեություն է իրականացնում ռազմական գերատեսչության շահերից ելնելով և իր ջանքերը կենտրոնացնում է դեսպանընկալ պետության ռազմական ներուժի հետախուզման վրա։

    Ռազմական կցորդների հիմնական գործառույթները են.
    1. ապահովել երկրի անվտանգության և պաշտպանության ոլորտների շահերը,
    2. դեսպանընկալ պետության ռազմական հրամանատարությանը ներկայացնել իր երկրի ռազմական ներկայացուցիչներին և իրականացնել կապ նրանց միջև,
    3. երկրների փոխհարաբերությունների վատթարացման դեպքում անվտանգու-թյան և պաշտպանության քաղաքականության իրականացման համար ապահովել անհրաժեշտ կառույցների գործունեությունը,
    4. իրականացնել պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդա-կանի գործառույթները երկրի դեսպանի ու դեսպանատան ողջ դիվանագիտական անձնակազմի համար,
    5. դեսպանընկալ պետությունում անվտանգության և պաշտպանության հետ կապված ձևավորվող տեսանկյունների առնչությամբ իրականացնել իրավիճակի մոնիտորինգ և այդ մասին զեկուցել ղեկավարությանը,
    6. ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համաձայնագրեր կնքելիս զինված պատրաստության, ռազմական դիվանագիտության և անվտանգության ոլորտների առնչությամբ դիտարկել և իրականացնել համագործակցային գործունեության ղեկավարում,
    7. նպաստել ազգային պաշտպանական արդյունաբերության արտադրանքի շուկայի առաջխաղացմանը,
    8. նպաստել ճգնաժամային իրավիճակին արձագանքելու ներուժի բարձրացմանը, իսկ դրա առաջացման դեպքում՝ կոնֆլիկտի լուծմանը:9


    Ռադիոէլեկտրոնային հետախուզությունը (ՌԷՀ) հետախուզական տեղեկատվություն հավաքելու դիստիպլին է էլեկտրամագնիսական ճառագայթման (ԷՄՃ) ընդունման և վերլուծության հիմքով: Ռադիոէլեկտրոնային հետախուզությունն օգտագործում է ինչպես մարդկանց և տեխնիկական միջոցների միջև հաղորդակցման ուղիների կալանված ազդանշանները (перехваченные сигналы), այնպես էլ գործող ռադիոտեղորոշիչների, ՌԷՊ կայանների և նմանատիպ սարքերի ազդանշանները10:

    Ռազմավարական ռադիոէլեկտրոնային հետախուզությունն իրականացվում է ի շահ կառավարության մարմինների և բարձրագույն ռազմական հրամանատարու-թյան՝ հետախուզվող երկրի մասին իր ռադիոէլեկտրոնային միջոցներով համապար-փակ տեղեկատվություն ստանալու նպատակով: Այսպիսի տեղեկատվությունն անհրաժեշտ է երկրի զինված ուժերին և ռեսուրսներին պատերազմի նախապատրաստելու, ռազմական գործողություններ սկսելու մասին որոշում կայացնելու և ռազմավարական գործողությունները հմտորեն իրականացնելու համար:

    Ռադիոէլեկտրոնային հետախուզությունը ներառում է հետախուզության հետևյալ տեսակները.
    • Ռադիոհետախուզություն,11
    • Ռադիոտեխնիկական հետախուզություն,12
    • Ռադիոտեղորոշումային հետախուզություն,13
    • Հետախուզություն ինֆրակարմիր սարքերի միջոցով:14


    Օդային հետախուզությունը թռչող սարքերից իրականացվող ռազմավարական հետախուզության տեսակներից մեկն է։ Օդային հետախուզությունն իրականացվում է հետախուզական ավիացիայի, ինչպես նաև ԱԹՍ-ների ստորաբաժանումների կողմից հակառակորդի խորը թիկունքում տեղակայված ռազմավարական օբյեկտ¬ների վերաբերյալ անհրաժեշտ հետախուզական տվյալներով հրամանա¬տարու¬թյանն ապահովելու համար, ինչպես նաև հակառակորդի (օբյեկտների, ուժերի և միջոցների, տեղանքի և այլնի) վերաբերյալ տվյալներ ստանալու համար, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի բոլոր տեսակների, զորքերի առանձին տեսակների և հատուկ զորքերի կողմից ռազմական գործողությունների հաջող վարման համար:15

    Բաց աղբյուրների հետախուզությունը (OSINT) հետախուզական դիստիպլին է, որը ներառում է հանրային աղբյուրներից հետախուզական տեղեկատվության որոնում, հավաքում ընտրություն և վերլուծություն:16

    Հետախուզական համակեցությունում «հետախուզական տվյալների բաց աղբյուր» տերմինը, որը ցույց է տալիս աղբյուրի հանրամատչելիությունը (ի տարբերություն գաղտնի աղբյուրների և սահմանափակ օգտագործման աղբյուրների), կապված չէ «պարզապես տեղեկատվության աղբյուր» հասկացության հետ, ինչը նշանակում է ցանկացած տեղեկատվություն, որը գտնվում է ԶԼՄ-ների հետաքրքրասիրության տարածականությունում: Այն նույնական չէ նաև «հանրային հետախուզություն» հասկացությանը: Բաց աղբյուրների հետախուզությունը չպետք է շփոթել նաև «բաց ծրագրային ապահովում» հասկացության հետ։

    Հետախուզության համար բաց աղբյուրներն են.
    • ԶԼՄ-ները՝ թերթեր, ամսագրեր, ռադիո, հեռուստատեսություն,
    • Համացանցը, օգտատերերի կողմից ստեղծված վեբ ընկերակցությունները և կոնտենտները, սոցիալական ցանցերը, վիդեոհոսթինգները, վիքի-տեղեկատուները, բլոգերը, վեբ ֆորումները,17
    • Կառավարության հանրային հաշվետվությունները, բյուջեների, ժողովրդագրու¬թյան վերաբերյալ պաշտոնական տվյալները, մամուլի ասուլիսների նյութերը, տարբեր հրապարակային հայտարարությունները,
    • Դիտարկումները՝ ռադիոմոնիտորինգ, երկրի զոնդավորման և օդային լուսանկարչության հանրային տվյալների օգտագործում (Օրինակ ՝ Google Earth),
    • Մասնագիտական և ակադեմիական հաշվետվությունները, գիտաժողովները, զեկույցները, հոդվածները, ներառյալ այն գրականությունը, որը վերաբերում է «մոխրագույնին»:18


    Ոչ պետական ռազմավարական հետախուզությունը կամ մասնավոր հետախուզական գործակալությունը՝ մասնավոր (ոչ կառավարական) կամ քվազի - մասնավոր հատվածի ոչ կառավարական կազմակերպություն է, որը բաց աղբյուրների գնահատման (OSINT կամ Open Source INTelligence) և այլ հաստատու¬թյունների հետ համագործակցության միջոցով զբաղվում է տեղեկատվության հավաքագրմամբ, վերլուծությամբ և օգտագործմամբ:19 Որոշ մասնավոր հետախուզական գործակալու-թյուններ տեղեկատվությունը ստանում են խարդախությամբ կամ հաճախորդների համար տեղում գործողությունների կատարելով:20, 21, 22

    Մասնավոր գործակալությունները իրենց ծառայությունները մատուցում են կառավարություններին, ինչպես նաև մասնավոր սպառողներին: Նրանք կարող են նաև վաճառել իրենց ծառայությունները տարածաշրջաններին (օրինակ ՝ Մերձավոր Արևելք, Վիետնամ, Պրահա և այլն): Որոշ մասնավոր հետախուզական գործակալու-թյուններ օգտագործելով սոցիալական ցանցերը և արհեստական բանականությունը, ինչպիսիք են Psy-Group-ը, Cambridge Analytica-ն և Black Cube-ը կիրառում են ընկալման առցանց կառավարում, ընկերակցության ազդեցություն/սոցիալական ցացերում մանիպուլյատիվ արշավներ, ռազմավարական ապատեղեկատվություն (օրինակ, կեղծ լուրերի արտադրություն / քարոզչության արտադրություն), ընդդիմության ուսումնասիրություններ և քաղաքական արշավներ:23

    Բացի վերը նշված ռազմավարական հետախուզության տեսակներից, կան նաև ուրիշները, ինչպիսիք են տնտեսական (բիզնես), արդյունաբերական, ֆինանսական, տեխնիկական հետախուզություններ, որոնց կանդրադառնանք այլ ձևաչափով:

Եզրակացություն

Այսպիսով, ՀՀ ռազմավարական հետախուզությունը պետք է.
  1. Կառավարությանը, Ազգային ժողովին տրամադրի հետախուզական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է քաղաքական, տնտեսական, ռազմա-ռազմավարական (ստրատեգիական), գիտատեխնիկական և բնապահպանական ոլորտներում որոշումներ կայացնելու համար:
  2. Ապահովի անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականության հաջող իրականացմանը նպաստող պայմաններ:
  3. Աջակցի երկրի տնտեսական զարգացմանը, գիտատեխնիկական առաջընթացին և Հայաստանի Հանրապետության ռազմատեխնիկական անվտանգության ապահովմանը:

Շարունակությունը՝ 2. ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԻՄԱԳՐԱՎՄԱՆԸ
___________
  1. Ռազմավարական հետախուզություն
  2. Стратегическая разведка
  3. Агентурная разведка
  4. Ծանոթագրություն: Համարվում է, որ ՕԳՀ- ի պատասխանատվության ոլորտը պետական սահմանագծից (ճակատից) 450-500 կմ հեռավորության վրա է, իսկ ՌԳՀ-ն (հաշվի առնելով ծածկույթը)՝ պայմանականորեն մինչև 1000 կմ է: Բայց փաստորեն այն տարածվել է բոլոր մայրցամաքներում (О военной агентурной разведке популярно и доходчиво):
  5. О военной агентурной разведке популярно и доходчиво
  6. Внешняя разведка
  7. Задачи дипломатической разведки
  8. Ռազմական կցորդը սովորաբար իր երկրի զինված ուժերի ներկայացուցիչն է, ով գտնվում է ակտիվ զինվորական ծառայության մեջ և որոշակի ժամկետով նշանակվում է դեսպանընկալ պետության դիվանագիտական առաքելությունում։ Ռազմական կցորդի հիմնական խնդիրներից մեկը ռազմական ոլորտին առնչվող իրադարձությունների մասին ուղղակիորեն իր գերատեսչությանը զեկուցելն է, իսկ հատկապես կարևոր դեպքերում, առաքելության ղեկավարի միջոցով զեկուցելն է: Որոշակի հանգամանքներում ռազմական կցորդը կարող է հեշտացնել զենքի վաճառքը կամ գնումը, այդ իսկ պատճառով շատ երկրներում տեղի ռազմական գերատեսչության հրավերով նրանք ներկա են լինում զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, այցելում ռազմական օբյեկտներ և հաստատություններ: (ДИПЛОМАТИЧЕСКИЕ СЛУЖАЩИЕ И СПЕЦИАЛИСТЫ-АТТАШЕ)
  9. Правовой статус военного атташе
  10. Радиоэлектронная разведка
  11. Մանրամասն տե´ս. Радиоэлектронное обеспечение
  12. Մանրամասն տե´ս. Смирнов Ю.А. Радиотехническая разведка. — М.: Воениздат, 2001. — 456 с.
  13. Մանրամասն տե´ս. Летающий шпион
  14. Մանրամասն տե´ս. ИНФРАКРАСНЫЕ СРЕДСТВА ВОЗДУШНОЙ РАЗВЕДКИ
  15. Воздушная разведка
  16. Разведка по открытым источникам
  17. Kingsbury A. Spy Agencies Turn to Newspapers, NPR, and Wikipedia for Information: The intelligence community is learning to value "open-source" information. U.S. News & World Report.
  18. Lowenthal, Mark M. "Intelligence: From Secrets to Policy, " 2nd Ed. (Washington D.C.: CQ Press, 2003) p. 79.
  19. Смит, Майкл. «Частные разведывательные компании» (PDF):
  20. Бергман, Ронен; Шейн, Скотт. «Дело неуклюжего шпиона: группа наблюдателей снимает его на камеру». Нью-Йорк Таймс. ISSN 0362-4331
  21. Энтоус, Адам. «Как частная израильская разведывательная фирма шпионила за пропалестинскими активистами в США» The New Yorker. ISSN 0028-792X
  22. Чанг, Элвин. «Скандал с Facebook и Cambridge Analytica, объясненный простой диаграммой».
  23. https://translated.turbopages.org/proxy_u/en-ru.ru.a71f8b8f-634bda34-cf9ac2e4-74722d776562/ https/en.wikipedia.org/wiki/Intelligence_industry



___________
Հրապարակվել է 24/11/22
Թարմացվել է 26/12/22