ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ «STARLINK» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ


Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունը սկսել է Ուկրաինային մատակարարել Starlink արբանյակային ինտերնետ համակարգ։ Թվում է, թե սա ընդամենը մի կաթիլ է ծովում՝ համեմատած այն օգնության, որը ԱՄՆ-ն մատակարարում է ծանր տեխնիկայի, հրետանու և մարտական սարքավորումների տեսքով, բայց իրականում այդ փոքր արբանյակային «ափսեները», հնարավոր է, առանցքային դեր խաղան Ուկրաինայի զինուժի կայունության համար:
Արդյունքում, այսօր Ուկրաինայի հազարավոր և հազարավոր զինվորականներ կապված են տվյալների փոխանակման միասնական արագ գործող ցանցով։ Ուկրաինայի զինված ուժերի բոլոր հրամանատարները՝ գլխավոր հրամանատարից մինչև դասակի հրամանատար, կարող են ուղիղ եթերում համակարգել ենթակաների գործողությունները։ Նեղ ուղղորդված կապուղին ապահովում է ցանցի գաղտնիությունն ու անվտանգությունը ՌԴ զինված ուժերի գաղտնալսումից և հակազդեցությունից:


Ամերիկյան «SpaceX» ընկերությունը 2019 թվականից սկսած ծավալում է «Starlink» արբանյակային կապի ցածր ուղեծրային համակարգը (ԱԿՑՈւՀ): Դրա տիեզերական և ցամաքային ենթակառուցվածքների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս ամբողջ աշխարհի օգտատերերի տարբեր կատեգորիաներին մատուցել հեռահաղորդակցական ծառայություններ:

Քաղաքացիական հատվածում տվյալ ԱԿՑՈւՀ-ն ապահովում է գլոբալ լայնաշերտ ինտերնետին հասանելիություն, այդ թվում՝ խոշոր քաղաքներից դուրս և դժվարամատչելի վայրերում, ինչպես նաև մեծ ծավալի տեղեկատվության փոխանցում միջմայրացամաքային ուղղություններով՝ ավելի քան 100 Մբիթ/վրկ արագությամբ:

Ռազմական խնդիրները լուծելու համար, ստացիոնար և շարժական բաժանորդների կայուն կապի ուղիները կազմակերպելու նպատակով, դրա ռեսուրսը նախատեսվում է օգտագործել ռազմական գործողությունների ցանկացած թատերաբեմերում (ՌԳԹ), ներառյալ Արկտիկան: Բացի այդ, «Starlink»-ը, բրիտանական նմանատիպ «OneWeb» ԱԿՑՈւՀ-ի հետ միասին, արտասահմանյան մշակումները դիտարկում են որպես տեղեկատվական և հեռահաղորդակցական ենթակառուցվածքի կարևոր բաղադրիչներից մեկը, որն անհրաժեշտ է զորքերում առաջավոր թվային տեխնոլոգիաների հաջող ներդրման համար։

Չորս տարվա ընթացքում «SpaceX» ընկերությունը՝ գործի դնելով սեփական «Falcon 9» հրթիռակիրները Ֆլորիդա (հրվանդան Կանավերալ) և Կալիֆոռնիա (ԱվԲ Վանդենբերգ) նահանգների մեկնարկային համալիրներից տիեզերքում տեղակայել է ավելի քան 4500 երկրի արհեստական արբանյակ (ԵԱԱ)1:

Տիեզերական ապարատները (ՏԱ) տեղակայված են ուղեծրերում շրջանաձև՝ 20-60 միավոր մեկ հարթությունում, 350-600 կմ բարձրության վրա և 42-98° թեքությամբ, ինչը ծածկում է Երկիր մոլորակի ամբողջ մակերևույթը, ինչպես նաև, ցամաքային ցանցերի համեմատությամբ, թույլ է տալիս հասնել ազդանշանների անցման կասեցման նվազման։ Մինչև 2030 թվականը նախատեսվում է ՏԱ խմբավորման կազմը հասցնել 12 հազարի։

Ներկայումս տիեզերքում գործում է առաջին սերնդի ԵԱԱ-ի երեք տեսակ: 227 կգ զանգվածով Block v. 0.9 տիպի արբանյակները փորձարարական են։ Դրանց կողային սարքավորումների հիմքը բաժանորդային տերմինալների հետ կապի սարքավորումներն են։ Դրա օգնությամբ սկզբնական փուլում իրականացվել է կոնցեպտուալ ինժեներական և տեխնիկական լուծումների ստուգում։ Իր հերթին, Block v. 1. 0 շարքի նմուշները լրացուցիչ հագեցած են պարաբոլիկ ալեհավաքներով՝ շլյուզային կայաններով տվյալների փոխանակման ալիքներ կազմակերպելու համար: Դրա շնորհիվ ՏԱ-ի զանգվածն աճել է մինչև 260կգ։

2019-ից 2021 թվականներին իրականացվել է 30 արձակում, որոնց արդյունքում տիեզերք է դուրս բերվել ավելի քան 1600 այդպիսի արբանյակ:

Block v. 1.5 տիպի սարքերը հագեցված են գերմանական Tesat ընկերության արտադրության լազերային միջարբանյակային կապի տերմինալներով, մեկ նմուշի զանգվածի ավելացնելով ևս 30 կգ-ով։ Արդիականացված ԵԱԱ -ները ուղեծիր են դուրս բերվել 2021 թվականի երկրորդ կեսին։

Կառուցվածքայինորեն, «Starlink» շարքի ԵԱԱ-ը պատրաստված է երկարաձգված զուգահեռանիստի տեսքով, որի երկար եզրին ամրացված են մոտ 26 մ2 մակերեսով և մինչև 6 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներ: Բացի այդ, ուղեծրում մանևրելու համար ՏԱ-ն հագեցած է փոքր մղման էլեկտրական շարժիչներով, կողմնորոշման և կայունացման միջոցներով։ Սարքերի շահագործումը նախատեսված է հինգ տարվա համար։ Այդպիսի տիպային կապի սարքավորումները ներառում են ֆազավորված ալեհավաքների չորս Ku ընդգրկույթ՝ երեքը «ներքևի» կապի ազդանշաններ փոխանցելու համար (14,0-14,5 ԳՀց), իսկ չորրորդը՝ «վերին» գծով ճառագայթում ընդունելու համար (10,7-12,7 ԳՀց): Դրանք կազմում են նեղ ճառագայթներ՝ 3,5-ից 5,5° ուղղվածության դիագրամի լայնությամբ, մոտ 1900 կմ տրամագծով արբանյակի սպասարկման տարածքում: Շլյուզային կայանների տվյալների փոխանցումն իրականացվում են Ka ընգրկույթում (27,5-30/17,8-19,3 ԳՀց), օգտագործելով երկու պարաբոլիկ ալեհավաք՝ յուրաքանչյուրը մոտ 0,4 մ տրամագծով: Հեռաչափության և ՏԱ կառավարման ալիքները կազմակերպվում են Ku և Ka ընգրկույթներում՝ չուղղորդված ալեհավաքների միջոցով: Յուրաքանչյուր առաջին սերնդի ապարատ ապահովում է տասնվեց փոխանցող և տասը ստացող ճառագայթների ձևավորում:

«Starlink» տիեզերական ապարատի տեսակների արտաքին տեսքը:
Block v. 0.9 (ձախից), Block v. 1.0 (կենտրոնում) և Block v. 1.5 (աջից)
«Starlink» համակարգի հնարավորությունները մեծացնելու նպատակով ընթացքում են երկրորդ սերնդի Block v. 2.0 ստեղծման աշխատանքները: Այն նախորդ տեսակների համեմատ կունենա 4-5 անգամ ավելի թողունա¬կություն և զանգվաչափային բնութագիր, ինչպես նաև ավելի հզոր էլեկտրասնուցման համակարգ: Գործունեության հաշվարկային ժամկետը կկազմի 10 տարի։ Ենթադրվում է, որ նոր ՏԱ-ները կկարողանան կապ ապահովել սովորական սմարթֆոններ օգտագործող բաժանորդների հետ (առանց դրանց ապարատային փոփոխու¬թյան): Ընդհանուր առմամբ, նախատեսվում է գերծանր դասի «Starship» հեռանկարային հրթիռ-կրիչի կիրառմամբ տիեզերք դուրս բերել մինչև 7500 այդպիսի արբանյակ: Որպես անցումային փոփոխություն, սահմանափակ հնարավորություններով, մշակվել է Block v. 2.0 փոքրացրած նմուշը: Այդպիսի ՏԱ-ի զանգվածը կազմում է մինչև 750կգ։

«Starlink» տիեզերական ապարատի սպասարկման գոտին
«Starlink» ԱԿՑՈւՀ -ի ցամաքային հատվածը ներառում է հիմնական և պահեստային կառավարման կենտրոններ, ինչպես նաև չորս հրամանատարաչափական կետ ԱՄՆ-ում, Արգենտինայում, Նոր Զելանդիայում և Նորվեգիայում: Դրանք նախատեսված են ուղեծրային խմբավորման կարգավիճակը վերահսկելու և թրաֆիկի մոնիթորինգի համար: Լրացուցիչ այդ նպատակների համար ներգրավված է նորվեգական KSAT օպերատորի ցանցը, որի տերմինալները գտնվում են Անտարկտիդայում, Նորվեգիայում, ԱՄԷ-ում, Սինգապուրում և Մավրիկոս կղզում:



Շլյուզային կայանների տարբերակներ՝ շարժական (վերևում) և ստացիոնար (ներքևում)
Բաժանորդների մուտքը հանրային կապի ցանց ապահովում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղակայված շուրջ 200 ստացիոնար և շարժական շլյուզային կայան: Յուրաքանչյուր այդպիսի օբյեկտ ներառում է Ka-ընգրկույթում 1,5 մ տրամագծով 4-9-ը լրիվ պտտվող պարաբոլիկ ալեհավաքներ, որոնք տեղակայված են ռադիոթափանցիկ գմբեթների տակ: Կայանները ինտերնետին միացնելու համար օգտագործվում են «Google» և «SpaceX» ընկերությունների տվյալների մշակման և պահպանման կենտրոնները՝ առանց տեղական հեռահաղորդակցական ծառայություններ մատուցողների ներգրավման:

Մշակվել է բաժանորդային սարքավորումների երկու տեսակ, որոնք տարբերվում են զանգվածային բնութագրերով: Դրանք կարող են օգտագործվել ստացիոնար տարբերակով, ինչպես նաև տեղադրվել շարժական հարթակների վրա, այդ թվում՝ ցամաքային սարքավորումների, օդանավերի և ծովային նավերի վրա։ Ալիքում տվյալների փոխանցման արագությունը տատանվում է 50-ից 500 Մբիթ/վրկ՝ կախված տարիֆային պլանից: Առաջին սերնդի տերմինալի զանգվածը 7,3 կգ է, երկրորդինը՝ իջեցվել է մինչև 4,2 կգ։ Յուրաքանչյուր նմուշ հագեցած է ֆազավորված ալեհավաքի վանդակաճաղով և էլեկտրական շարժիչ մեխանիզմով, որն ապահովում է սարքի շեղումը 360° ազիմուտի երկայնքով և 60-70° տեղանքի անկյունով: Այս դեպքում ալեհավաքի ուղղության դիագրամի լայնությունը 2,8° է: Բացի այդ, լրակազմը ներառում է սնուցման բլոկ և Wi-Fi router: Տերմինալի ընդհանուր էներգիայի սպառումը հասնում է 150 Վտ-ի:

Ներկա փուլում համակարգի ծառայությունները հասանելի են Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ավելի քան 50 երկրներում, ինչպես նաև Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Անտարկտիդայում: Օգտատերերի քանակն ավելի քան 1,5 միլիոն մարդ է։ Մոտ ապագայում «SpaceX» ընկերությունը նախատեսում է ընդլայնել ծածկույթի տարածքը՝ ջանքերը կենտրոնացնելով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի առավելագույն ընդգրկման ուղղությամբ:

Առաջին (ձախից) և երկրորդ սերնդի (աջից) բաժանորդային տերմինալներ


Բաժանորդային տերմինալներ՝ ստացիոնար կառավարման կետում (ձախից), բջջային կապի տրանսպորտային կայանի կազմում (կենտրոնում) և ավտոմեքենայի վրա (աջից)
«Starlink» - ի հնարավորությունները նախատեսվում է օգտագործել ի շահ ԱՄՆ-ի զինված ուժերի և նրա դաշնակիցների, այդ թվում հեռավոր ՌԳԹ-ներում։ Պենտագոնը զորքերի և զենքի կառավարման ավտոմատացված համակարգերի ստեղծման ծրագրերի շրջանակներում նշված ԱԿՑՈւՀ-ն ակտիվորեն փորձարկում է զինված ուժերի բոլոր տեսակներում: Բաժանորդային տերմինալներով համալրվում են ռազմատրանսպորտային և լիցքավորող ավիացիայի ինքնաթիռները, առաջատար կառավարման կետերի կապի հանգույցները, հատուկ գործողությունների ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները: Ընդ որում, հաշվի է առնվում Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական օպերացիայի փորձը։

Ընդհանուր առմամբ, «Starlink» համակարգի օգտագործումը թույլ կտա ռազմական գերատեսչություններին զգալիորեն մեծացնել հեռահաղորդակցական ենթակառուցվածքի հնարավորությունները: Մերձաժամկետ հեռանկարում դա կարող է հանգեցնել զինված ուժերի կարողությունների էական բարձրացմանը զորքերի և զենքի ավտոմատացված կառավարման ոլորտում։


__________________________
1 Տեղեկանք: Այժմ Իլոն Մասկի «SpaceX» ընկերությունը շարունակում է մեծացնել Starlink ինտերնետ-արբանյակների ցանցը և այժմ վերահսկում է մերձերկրային ուղեծրի բոլոր ակտիվ արբանյակների առյուծի բաժինը: Ըստ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած Slingshot Aerospace ընկերության հայտարարության, անցյալ տարի ուղեծրում գտնվող 9241 ակտիվ արբանյակներից 5900-ն այժմ պատկանում է Starlink-ին, ինչը կազմում է տիեզերքում արբանյակների ընդհանուր թվի գրեթե 60%-ը: Բացի այդ, «SpaceX» ընկերությունը ցանկանում է գործարկել 30,000 այդպիսի սարք, ինչը անվտանգության խնդիրներ կստեղծի, քանի որ մոլորակի շուրջ տարածությունն ավելի ու ավելի է խցանվում:

Преспективы военного применения американской коммерческой системы спутниковой связи «Старлинк».
В. ЗАХАРОВ. Зарубежное военное обозрение 12/2023




Հրապարակվել է 02/06/24
Թարմացվել է 02/06/24