36 ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆԵՐ
«Ստրատագեմ» տերմինը հին հունական «strategema» բառից է սերում, որը նշանակում է ռազմական գործ ընդհանրապես և ռազմական խորամանկություն մասնավորապես: Սա նշանակում է ռազմավարական պլան, որում հակառակորդի համար կա՛մ ինչ-որ թակարդ է թաքնված, կա՛մ խորամանկություն: Ուստի «ստրատագեմություն» տերմինն իր մեջ ներառում է բավականին բազմազան և նույնիսկ հակասական ձգտումների մի ամբողջ փունջ` քողարկություն, մոլորության մեջ գցել, գայթակղություն և փախուստ, առավելությունների ստացում, ավարի հափշտակում:Ստրատագեմական մտածողությունը մարտարվեստի անբաժանելի մաս է:
Ստրատագեմաների կազմման և հաջող իրականացման անհրաժեշտ պայմանները հետևյալն են՝ կարողանալ հաշվարկել քայլերը և կանխատեսել դրանց հետևանքները, գիտենալ նրանց հոգեբանական առանձնահատկությունները, ում դեմ է ուղղված ծրագիրը և ստրատագեման իրականացնելու համար ծրագրի հեղինակի համառությունը:
Ամբողջական նյութը՝ STRATAGEM_arm.pdf
Հրապարակվել է 20/10/24