
12 ՏՐԱՄԱՉԱՓԻ ՀՐԱՑԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱԹՍ-ՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՓՈՐՁ
Ժամանակակից պատերազմական պայմաններում ԱԹՍ-ները դարձել են անփոխարինելի գործիք՝ հետախուզություն իրականացնելու, հրետանային կրակը կարգավորելու, ճշգրիտ հարվածներ հասցնելու և այլ կարևոր առաջադրանքներ կատարելու համար: Նրանց տարաշարժունությունը, հարաբերական ցածր արժեքը դարձնում են հզոր միջոց ռազմի դաշտում։ Սակայն անընդհատ կատարելագործվում են նաև ԱԹՍ-ների դեմ պայքարի մեթոդները։ Ցածր թռչող և ցածր արագությամբ ԱԹՍ-ները խոցելու համար անսպասելի, բայց բավականին արդյունավետ լուծումներից է 12 տրամաչափի հրացանների կիրառումը:Որսորդական հրացանների հանրաճանաչությունը բացատրվում է մի քանի գործոններով՝ լայն հասանելիություն, ցածր գին, օգտագործման հեշտություն։ Կիրառելով հատուկ փամփուշտներ, ինչպիսին է schrot-ը, 12 տրամաչափի որսորդական հրացանը ի վիճակի է հարվածել ցածր բարձրությամբ թռչող ԱԹՍ-ներին մինչև 75 մետր հեռավորության վրա՝ դարձնելով այն համեմատաբար արդյունավետ զենք: Բացի այդ, այս մարտավարությունը թույլ է տալիս խնայել ռեսուրսները, խուսափել թանկարժեք հակադրոնային համակարգերի օգտագործումից և գործել այնպիսի պայմաններում, երբ ՌԷՊ միջոցներն արդյունավետ չեն։
Այս հոդվածում վերլուծվում են ԱԹՍ-ների դեմ 12 տրամաչափի հրացանների կիրառման հատուկ մարտավարությունը, դրա առավելությունները, սահմանափակումները և հնարավոր ռիսկերը:
Ամբողջական նյութը՝ UAV_arm.pdf
Հրապարակվել է 26/01/25