ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ


ՈՒ-ՑԶԻՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏԸ

Ու-Ցզինի ռազմական, քաղաքացիական ձեռքբերումներն ու սխրագործությունները նրա մահից հետո ներկայացվեցին որպես ակնառու, և նրա անունը շուտով կանգնեց Սուն Ցզինի կողքին: Ըստ հետագա պատմական աշխատությունների, Ու-Ցզին ոչ միայն չի պարտվել ոչ մի ճակատամարտում, այլև չափազանց հազվադեպ է հայտնվել դժվարին իրավիճակում՝ դրանով իսկ կազմելով զարմանալի հաղթանակների տարեգրություն:

Ու-Ցզինի տրակտատը ներառված է «Յոթ ռազմական կանոնների» մեջ, որտեղ ավանդաբար գնահատվում է ռազմական մտքի գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ պատերազմին նախապատրաստվելու բազմաթիվ հարցերը և ընդհանուր ռազմավարությունները, միաժամանակ առաջարկվում են ուղղիներ, որոնք կիրառելի են կոնկրետ դեպքերի համար:

Ու-Ցզինի տեքստը բաղկացած է վեց գլուխներից, որոնք վերաբերում են ռազմական գործի համար կարևորագույն թեմաներին՝ «Պետության կառավարում», «Հակառակորդի գնահատում», «Բանակի կառավարում», «Զորավարի ուղին», «Փոփոխություններ» և «Հրամանատարների ոգևորություն»։ Չնայած գլուխներից յուրաքանչյուրում քննարկվում են տարբեր թեմաներ, ռազմավարության հիմնական տարրերի տեսանկյունից, գլուխների բովանդակությունը, որպես ամբողջություն, համապատասխանում են այս, բավականին ավանդական վերնագրերին:



Ամբողջական նյութը՝ WU-TZU_arm.pdf




Հրապարակվել է 01/09/24
Թարմացվել է 31/08/24